Ռուսական ռուբլու հերթական հակառեկորդը

Ռուսական ռուբլու հերթական հակառեկորդը

PanARMENIAN.Net - Մոսկովյան բորսայի սակարկությունների մեկնարկին ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի համեմատ նվազել է՝ հերթական հակառեկորդներ սահմանելով:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, դոլարի փոխարժեքը հասել է 52 ռուբլու, եվրոն գերազանցել է 64 ռուբլու շեմը նավթի սակագների շարունակական անկման պատճառով:

Ավելի ուշ փոխարժեքը մի փոքր ճշգրտվեց: Ըստ Մոսկվայի Միջբանկային արժութային բորսայի տվյալների, Մոսկվայի ժամանակով 10:53-ի դրությամբ դոլարի փոխարժեքը հավասար էր 51,77 ռուբլու, եվրոյինը՝ 34,35 ռուբլու: Երկարժութային զամբյուղի արժեքը կազմել է 57,55 ռուբլի:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Իսկ ընդհանուր առմամբ նոյեմբերի սկզբից դրամը արժեզրկվել է 5,8 տոկոսով: Նոյեմբերի 1-ին դրամի փոխարժեքը 411,26 դոլար էր:

Դեկտեմբերի 1-ի տվյալներով դոլարի պաշտոնական փոխարժեքը Հայաստանում 433,69 դրամ է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---