13-ամյա Սամվել Սևյանն ամենաերիտասարդ գրոսմայստերն է ԱՄՆ պատմության մեջ

13-ամյա Սամվել Սևյանն ամենաերիտասարդ գրոսմայստերն է ԱՄՆ պատմության մեջ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում Սամվել Սևյանը չորս հաղթանակ տարավ: Մրցաշարի ավարտին Սևյանի վարկանիշը հասավ 2500, որի շնորհիվ նա ստացավ գրոսմայստերի կոչում:

Ինչպես դեկտեմբերի 2-ին գրել է The Star-ը, 13 տարեկան, 10 ամսական և 27 օրական Սամվել Սևյանը դարձավ ամենաերիտասարդ գրոսմայստերն ԱՄՆ պատմության մեջ: «Ես գոհ եմ արդյունքից, սա իմ լավագույն մրցաշարերից մեկն է»,-ասել է Սևյանը Սենթ Լուիսում հաղթանակից հետո:

Սամվել Սևյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Քորնինգեն քաղաքում: Սևյանը շախմատ է խաղում 5 տարեկանից, տանը նրան օգնում է հայրը: Նա նաև հեռահար մեթոդոով մարզվում է հայտնի մարզիչ Անդրանիկ Մարտիրոսյանի մոտ:

9 տարեկանում Սևյանը լրացրեց սպորտի վարպետի նորման: 12 տարեկան և 10 ամսականում նա հերթական ռեկորդը սահմանեց՝ դառնալով ԱՄՆ միջազգային կարգի ամենաերիտասարդ սպորտի վարպետը:

Ինչպես նշում է շախմատիստի հայրը՝ Արմեն Սևյանը, այժմ Սամվելը վեցերորդն է աշխարհի երիտասարդ շախմատիստների վարկանիշում: Սամվելի հաջորդ նպատակն է հասնել 2600 վարկանիշի, ինչը թույլ կտա նրան հրավերներ ստանալ ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---