ՀՀ ամենաընդարձակ բջջային ցանցը շարունակում է ընդլայնվել

ՀՀ ամենաընդարձակ բջջային ցանցը շարունակում է ընդլայնվել

PanARMENIAN.Net - 2014-ի ընթացքում ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է իրականացնել ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման աշխատանքներ Հայաստանի ամբողջ տարածքում՝ իր ընդարձակև հզորցանցի թողունակությունն էլ ավելի բարձրացնել ուուղղությամբ: Աշխատանքներն իրականացվել են Երևանում, մարզերի քաղաքներում և գյուղական համայնքներում, ինչպես նաև հանրապետական նշանակության և այլ ավտոճանապարհներին հարող տարածքներում՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելու նպատակով:

Ընկերության երկարաժամկետ ծրագիրն է բավարարել առաջիկա տարիներին ծառայությունների սպառմանակնկալվող աճի պահանջները: Ցանցի վերազինումը թույլ կտաշարունակել ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն ավելի արդիական և նորարարական ծառայություններ մատուցելու նպատակով:

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական անձնակազմնավարտեց Ձորաղբյուր գյուղում (Երևանի մոտ)հիմնական կայանի տեղադրման և անհրաժեշտսարքավորումներովհամալրման աշխատանքները: Նոր հիմնական կայանը կապահովի ավելի հզոր ծածկույթ, ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ և առավել մեծ արագություն՝ ինտերնետային/սոցիալական ցանցերից օգտվելիս:

«Ոչինչ այնքան պատվաբեր և պարտավորեցնող չէ, որքան վստահությունը: Յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ հոգածությունը հիմնարար արժեք է մեզ համար: Միևնույն ժամանակ մենք հարգում ենք ազատ ընտրության իրավունքը: Հայաստանի բնակչության մեծամասնությունն ընտրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որովհետև ընկերությունն ապացուցել է նորարարության առաջատարի իր կոչումը՝մատուցելով վստահելի ու որակյալ ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ, և ամենակարևորը՝ ապահովելով Հայաստանում ամենաընդարձակ 2G/3G և 4G ցանցերը: Բացի այդ,ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջատար է հանրապետության հեռավոր մի շարք տարածքներում ծածկույթի ապահովման հարցում՝ հանդիսանալով այդ տարածքներում բջջային կապի ծառայություններ տրամադրող միակ օպերատորը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մեկական 2G և 3G կայան է տեղադրվել Ախուրյան գյուղում (Շիրակի մարզ), Սարուխան գյուղում (Գեղարքունիքի մարզ), Արմավիր քաղաքում (Արմավիրի մարզ), Վերին Գոշ գյուղում և Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում (Տավուշի մարզ), Ուրցաձոր գյուղում (Արարատի մարզ), Վայք-Սարավան մայրուղու հարևանությամբ (Վայոց ձորի մարզ), Եղվարդում (Կոտայքի մարզ), Երևան-Սևան մայրուղու 10,5 կմ-ի վրա, Երևան-Աբովյան մայրուղու հարևանությամբ (Կոտայքի մարզ), Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում (Կոտայքի մարզ), Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում(Սյունիքի մարզ), Կոռնիձոր և Նորավան գյուղերում (Սյունիքի մարզ):

Բացի այդ, 2G/3G ևս 9 կայան է տեղադրվել Երևանում (Աճառյան փողոց, Տիգրան Մեծ պողոտա, Ռուբինյանց փողոց, Թբիլիսյան խճուղի՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ի հարևանությամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում, «Վահագնի» թաղամասում, Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---