Արցախի ԱԺ խոսնակի հետ հանդիպման պատճառով Ուորլիքին Բաքվում «ոչ ադեկվատ» են համարում 4 դեկտեմբերի 2014 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ինչպես հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը, Ուորլիքի հետ Ղուլյանի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Ուորլիքի հանդիպումը Ղուլյանի հետ, ինչպես և սպասելի էր, խիստ բացասական արձագանք ստացավ Բաքվում: Ինքը Ուորլիքն այսպես մեկնաբանեց իր հանդիպումը Ղուլյանի հետ. «Ես, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարևոր եմ համարում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման նպատակով: Մենք քննարկեցինք լարվածության նվազեցման կարևորությունը, որն առաջացել է նոյեմբերի 12-ին զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, և կարևորել ենք նաև բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»,-ասել է նա ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը: Մինչդեռ Ուորլիքի հասցեին ցասումնալից հանդիմանությամբ էր հանդես եկել ադրբեջանական Day.az-ը: Հրապարակման մեջ մասնավորապես, ասվում է, որ միջնորդի հանդիպումը Ղուլյանի հետ «վնասում է ամբողջ բանակցային գործընթացին»: «Գուցե պարոն Ուորլիքն այդ կերպ ցանկանում էր իր չեզոքությունը ցուցադրել հայկական կողմին: Միջնորդներից մեկի նման ոչ ադեկվատ պահվածքը կարող է սպառնալիքի տակ դնել ամբողջ միջնորդական առաքելությունը: Առանց այդ էլ Ադրբեջանը բազում հարցեր ունի Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, իսկ Ուորլիքը կրկին ու կրկին անգամ հարվածներ է հասցնում նրա հեղինակությանը ոչ ադեկվատ գրություններով սոցցանցերում և կասկածելի անձանց հետ հանդիպումներով: Կարիք չկա դիվանագետ լինել հասկանալու համար, որ նման մեթոդներով ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվի: Իսկ չէ որ պարոն Ուորլիքը իրեն դիվանագետ է անվանում…»,-գրում է ադրբեջանական կայքը: Ավելորդ չի լինի նշել, որ Ադրբեջանում ցանկացած առիթ են փնտրում կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից այլ ձևաչափ տեղափոխելու համար: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |