Կինո, թատրոն և էլեկտրոնային թանգարան. ՌԴ հետ մշակութային գործակցության ծրագիր է ստորագրվել

Կինո, թատրոն և էլեկտրոնային թանգարան. ՌԴ հետ մշակութային գործակցության ծրագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարներ Վլադիմիր Մեդինսկին և Հասմիկ Պողոսյանը ստորագրել են 2015-ի համար երկու երկրի նախարարությունների միջև գործակցության ծրագիրը:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև նպաստավոր հարաբերություններ են հաստատվում ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակույթի ոլորտում: Հուսով եմ, որ հաջորդ տարի դրանք ավելի ակտիվ կլինեն»,-ասել է Մեդինսկին Պետերբուրգում ընթացող միջազգային մշակութային համաժողովի շրջանակում նախարարների գործարար նախաճաշից հետո: Համագործակցության շրջանակում Մոսկվայում կանցկացվեն Հայկական կինոյի օրեր, իսկ Երևանում հանդես կգա Վախթանգովի անվան թատրոնն ու Ազգերի թատրոնը: 2015-ի գարնանը նախատեսվում է «Ռուսական Էլեկտրոնային թանգարան» բացել Մատենադարանում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2015-ին հայկական և ռուսական թանգարանների միջև համագործակցությունը կակտիվանա: 2015-ի սկզբին Տրետյակովյան պատկերասրահում կբացվի Գեորգի Յակուլովի աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանը կմասնակցի նաև Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված համատեղ նախագծին:

Նախատեսվում է նաև, որ առաջիկա ամիսներին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կանդամակցի Երաժշտական թանգարանների ու հավաքածուների ասոցիացիային: Ասոցիացիայի նախագահ, ՌԴ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Բրիզգալովը գտնում է, որ անդամակցությունն ասոցիացիային թույլ կտա թանգարանին կապեր հաստատել ԱՊՀ անդամ երկրների գործընկերների հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---