Լավրով. Հնարավոր է՝ ՄՄ շրջանակում հակառուսական պատժամիջոցներին պատասխան տրվի

Լավրով. Հնարավոր է՝  ՄՄ շրջանակում հակառուսական պատժամիջոցներին պատասխան տրվի

PanARMENIAN.Net - Մոսկվան կարծում է, որ Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին պատասխանելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մաքսային միության իրավանորմատիվային բազան թույլ է տալիս անդամերին առևտրային բնույթի համատեղ քայլեր ձեռնարկել, եթե երրորդ երկրները տնտեսական ճնշում են գործադրում անդամներից մեկի հանդեպ: Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ ՄՄ օրակարգում նման գործողությունների վերաբերյալ հարց դրված չէ: Սակայն, չենք բացառում, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ ապագայում»,- ասել է Լավրովը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված մեկնաբանությունում:

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Հուլիսի վերջում ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ճյուղերի դեմ կիրառվողներին: Ի պատասխան ՌԴ-ն սահմանափակեց սննդամթերքի ներկրումը պատժամիջոնցեր սահմանած երկրներից:

Նա նշել է, թե «հաշվի առնելով, որ Արևմուտքի տնտեսական քայլերն ուղղված էին Ռուսաստանի դեմ, մեր պատասխան միջոցները ներմուծվեցին միակողմանի կարգով այն երկրների դեմ, որոնք մասնակցել են նշված որոշմանը կամ ավելի ուշ են միացել»:

«Արևմուտքի պատժամիջոցների եղանակով ճնշում գործադրելու հարցում մենք գործընկերների հետ միասնական ենք այն առումով, որ Ռուսաստանի դեմ ներմուծված պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու չեն նպաստում ներուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը»,-ասել է նախարարը:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարել էր, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ նոր երկխոսություն սկսել ԵՏՄ և Եվրամիության միջև: Նա նշել էր, որպետք է ինտեգրացիոն ապագա որոնել Եվրասիական տնտեսական միության ու ԵՄ միջև: ԸստՈւլյուկաևի,ձևավորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողով, ու հուսով են, որ երկխոսությունը կակտիվանա:

Նա պարզաբանել է, որ խոսքը միասնական տարածքի ձևավորման մասին է առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---