Աջ ղեկով մեքենաների ներկրումը ՄՄ տարածք հունվարի 1-ից կարգելվի՞

Աջ ղեկով մեքենաների ներկրումը ՄՄ տարածք հունվարի 1-ից կարգելվի՞

PanARMENIAN.Net - 2015-ի հունվարի 1-ից Մաքսային միության տարածքում (ուր մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը) կարգելվի աջ ղեկով ամեն տեսակի մեքենաների ներկրումը։ Նման սահմանափակումը նախատեսված է «Անիվներով տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական ռեգլամենտով, տեղեկացնում է Gezitter.org-ը։

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը, որը գործելու է Մաքսային միության տարածքում։

Ավելի վաղ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին համաձայնագրի քննարկումներին ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրել էր, որ միությանն անդամակցելուց հետո ՀՀ-ն մեքենաների ներկրման հնգամյա արտոնություն կստանա։ Այդ ժամանակահատվածում երրորդ երկրից մեքենաների ներկրման համար մաքսատուրքերը պահպանվելու են։

«Մինչև 2020 թվականը երրորդ երկրից մեքենաները Հայաստան կներկրվեն հին տարիֆներով՝ 10%», - նշել էր Կարայանը։

Փոխնախարարը նաև նշել էր, որ ներկրված ու մինչև 2014-ի հոկտեմբերի 10-ը մաքսազերծված մեքենաները կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՏՄ տարածքում։

«Իսկ այն մեքենաների համար, որոնք ԵՏՄ տարածքում այդ ժամանակահատվածից հետո են մաքսազերծվել, անհրաժեշտ կլինի մուծել ՀՀ-ում ու ԵՏՄ-ում մաքսատուրքի տարբերությունը», - նշել էր նա։

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:Այդ պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որ սահմանում է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և ուղղված է Միության գործունեության իրավական հիմքի ձևավորմանը:

Ըստ ստորագրված պայմանավորվածությունների, Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ պայմանգիրն ուժի մեջ մտնելու պահից՝ բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերն ավարտելուց հետո:

Photo: Riamotor
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---