Ղրիմահայերը կբողոքարկեն. Կերչի հայկական եկեղեցու մի մասում գործարարը մտադիր է բար բացել16 դեկտեմբերի 2014 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի հայ համայնքը մտադիր է բողոքարկել դատախազությունում Կերչի քաղաքապետարանի որոշումը, որը մասնավոր անձանց է փոխանցել Սբ Հրեշտակապետաց եկեղեցու մի մասը՝ պահարանը: Այդ մասին հայտնել է Ղրիմի հայերի ընկերակցության նախագահ Վաղարշակ Մելքոնյանը: Ըստ նրա, եկեղեցու հատվածը ձեռնարկատիրոջն են փոխանցել ապօրինաբար: Համայնքը պահանջում է քրեական գործ հարուցել այդ փաստով: Կերչի Սբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցին միակն է քաղաքում: Այն կառուցվել է XIX դարի սկզբին և գործել է մինչև 1928 թվականը: Աշխարհիկ իշխանությունները վերածեցին այն գիշերօթիկ դպրոցի, հետո այնտեղ կինոթատրոն էր գործում: Այժմ եկեղեցին փոխանցվել է կրոնական համայնքին: Ինչպես պատմեց Կերչի հայերի ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գագիկ Զուրաբյանը, ավելի վաղ տեղական իշխանությունները վարձակալության էին տվել տարածքը գործարար Ստանիսլավ Շևչենկոյին, որը մտադիր է բար բացել այնտեղ: Զուրաբյանը նշեց, որ գործարարի և Կերչի հայ համայնքի դիմակայությունը 10 տարվա պատմություն ունի: Նախկինում հավատացյալները դիմել են Ղրիմի կառավարությանը՝ պահանջելով վերադարձնել պաշտամունքային շինությունը և Նախարարների խորհուրդն, ըստ Զուրաբյանի, 2002 թ. հանձնարարեց քաղխորհրդին փոխանցել այն հայ համայնքին, սակայն դա տեղի չունեցավ: Հավատացյալները բետոնապատեցին մուտքը և թույլ չէին տալիս ձեռնարկատերին մտնել տարածք: Շևչենկոն դատի տվեց նրանց, Ղրիմի առաջին ատյանի դատարանը բավարարեց հայցը: Զուրաբյանը նշել է, որ արդեն ռուսական վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց հայցն ու փակեց գործը, սակայն համայնքին տարածքը դեռ չի վերադարձվել: Գործարարն առաջարկել է հայերին գնել տարածքը, սակայն պայմանավորվածության հասնել չի հաջողվել: Հավատացյալները ակնկալում են, որ իշխանությունները կպետականացնեն այն ու կհանձնեն հայ համայնքին, հայտնում է «Նովոստի Կռիմա» պարբերականը: Ղրիմում հաստատված հայերի համայնքներից մեկը ձևավորվել է Կերչում (Պանտիկապեոն) քաղաքում։ Ջենովացիների առևտրական գաղութատիրության շրջանից սկսած հայերը կարևոր դեր են խաղացել Հյուսիսային Կովկասի, հատկապես Չերքեզիայի հետ կատարվող առևտրում։ Ռուսաստանին միանալուց հետո այստեղ հայերի թիվն ավելացել է` 20-րդ դարի սկզբին հասնելով մոտ 1600-ի։ 19-րդ դարում Կերչը վերածվում է Ռուսական կայսրության առևտրական խոշոր կենտրոնի։ Տեղի հայերի միջոցով էլ իրականացվում է Ազովի ծովի ավազանի երկրների և արտասահմանի հետ կատարվող առևտրի նկատելի բաժինը։ 19-20-րդ դդ. Կերչի հայկական համայնքում գործել է հայկական եկեղեցի, ծխական դպրոց, հոգաբարձություն։ Իսկ 1990թ. սկսվել է 1944թ. արտաքսված հայերի վերադարձը Կերչ։ Այսօր համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց և Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը։ Photo: Shukach.com Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |