ՀԱՄԱՍ խմբավորումն այսուհետ ահաբեկչական չի համարվի Եվրոպայում

ՀԱՄԱՍ խմբավորումն այսուհետ ահաբեկչական չի համարվի Եվրոպայում

PanARMENIAN.Net - Եվրամիության դատարանը դեկտեմբերի 17-ին Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, հայտնում է Russia Today-ը:

ԵՄ Խորհրդի դեմ ՀԱՄԱՍ-ի հայցով ԵՄ դատարանը չեղյալ է հայտարարել ԵՄ Խորհրդի 2014-ի հուլիսի 22-ի որոշումը, որով «ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության Խորհրդի կողմից հաստատված ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցների կիրառմանը ենթակա անձանց, խմբերի ու կազմակերպությունների ցանկը ՀԱՄԱՍ-ին վերաբերող դրույթով պետք է համալրվեր», ասվում է դատարանի որոշման մեջ:

Եվրամիությունն ընդգրկել էր ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում 2003 թվականին՝ միանալով այդ որոշմամբ Իսրայելին, Կանադային, ԱՄՆ-ին ու Ճապոնիային: Պակիստանի իսլամիստական կազմակերպությունը, որը կողմ է հանդես գալիս Իսրայելի ոչնչացմանը, արգելված է նաև Հորդանանում ու Եգիպտոսում: Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան ահաբեկիչների շարքին են դասում միայն շարժման ռազմականացված թևը՝ «Իզեդդին ալ Քասամի բրիգադները»:

«ՀԱՄԱՍ» արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում», պաղեստինյան իսլամիստ կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի տարածքը։ «Համասը» հիմնվել է 1987թ. դեկտեմբերի 14-ին՝ Առաջին Ինթիֆադայի տարիներին, ռազմավարական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելն ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան: 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ուր Համասը զենքի ուժով գրավեց Գազան, Ֆաթահը դուրս մղեց ընտրված Համասի պաշտոնյաներին Պաղեստինյան Ազգային Իշխանությունից՝ Արևմտյան ափում, փոխարինելով այլ անդամներով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---