Բելառուսի խորհրդարանը կքննարկի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի հարցը դեկտեմբերի 19-ին18 դեկտեմբերի 2014 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը մտադիր է քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման հարցը, հայտնել է այդ երկրի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայությունը: «Ենթադրվում է, որ պատգամավորները կքննարկեն պայմանագրի վավերացման մասին հարցը դեկտեմբերի 19-ի նիստում»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը, դեկտեմբերի 18-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին: Ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը հիշեցրել է, որ ԵՏՄ-ին Երևանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու ՌԴ նախագահները 2014-ի հոկտեմբերի 10-ին: Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ և ստանձնում է պայմանագրով նախատեսված պարտավորությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հսկայական նշանակություն ունի, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ և դա նպաստում է մեր երկրների տնտեսական զարգացմանը: Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք զարգացնել մեր օրենսդրական շահերը»,-ասել է Դոսաևը: Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |