Թուրքիայի եվրոպական վերջը. Fredoom House-ը ԵՄ-ին կոչ է արել սառեցնել բանակցությունները

Թուրքիայի եվրոպական վերջը. Fredoom House-ը ԵՄ-ին կոչ է արել սառեցնել բանակցությունները

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության եվրասիական հարցերով փորձագետը կոչ է արել Եվրամիությանը (ԵՄ) սառեցնել Թուրքիայի անդամկցության բանակցային գործընթացը: Ըստ նրա` Թուրքիային եվրոպական ընտանիքից անժամկետ հեռու պահելու ժամանակն է եկել: ԵՄ-ին կոչով դիմող հոդվածը «Թուրքիայի եվրոպական վերջը» վերտառությամբ տեղադրված է Fredoom House-ի ինտերնետային կայքի բլոգ բաժնում:

Հոդվածում հիշեցվում է 2013-ի Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի և իշխանական վերնախավի, նրանց որդիների միլիոնավոր դոլարներ գրպանելու խայռատակության մասին: Խստորեն դատապարտվում է գյուլենական համայնքի հետ կապեր ունեցող լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող հետապնդումները, լրագրողների մասսայական ձերբակալությունները:

«Թուրքիայի եվրոպական տեսլականը ներկայիս կառավարության օրոք երբեք չի կարողանալու առաջադիմել»,- ասված է հոդվածում, մեջբերում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ Թուրքիայում սկիզբ առած լրագրողների ձերբակալությանների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Յոհան Բիրը` նշելով, որ դատապարտում են Թուրքիայում ընդդիմադիր ձայների հանդեպ գնալով ահագնացող ճնշումը. «Ձերբակալված լրագրողներն անհապաղ պետք է ազատ արձակվեն»:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հոդվածներ գրող լրագրողները սպառնալիքների են ենթարկվում, իսկ սկանդալը, որին անմիջական առնչություն ունեն Թուրքիայի նախկին կառավարության անդամները, վերածվել է տաբուի:

Թերթը հիշեցրել է նաև, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում 180 երկրի շարքում Թուրքիան զբաղեցնում է 154-րդ հորիզոնականը:

Դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը միաժամանակյա օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգում և բերման ենթարկել ավելի քան 3 տասնյակ մարդու: Ձերբակալվածների մեջ են հայտնի Zaman ընդդիմադիր պարբերականի խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև մոտ 2 տասնյակ լրագորղ: Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով: Նշվում է, որ լրատվամիջոցները կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---