Forbes. ՀՀ-ն ԱՊՀ լավագույն երկիրն է գործարարության համար

Forbes. ՀՀ-ն ԱՊՀ լավագույն երկիրն է գործարարության համար

PanARMENIAN.Net - Հայաստանը 56-րդ հորիզոնականում է ամերիկյան Forbes ամսագրի բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշում:

Վարկանիշով Հայաստանի հարևաններն են Ուրուգվայը, Հորդանանը, Կոստա Ռիկան և Ալբանիան: Հայաստանի ցուցանիշը լավագույնն է ԱՊՀ-ում, հետխորհրդային տարածքում ՀՀ-ն չորրորդն է Էստոնիայից (22-րդ տեղ), Լիտվայից (24-րդ տեղ), Լատվիայից (36-րդ տեղ) և Վրաստանից (46-րդ տեղ) հետո:

Ռուսաստանը 91-րդն է, Ղազախստանը՝ 65, ԵՏՄ երրորդ անդամ երկիրը՝ Բելառուսը, չկա վարկանիշում: Ադրբեջանը 60-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 50, Իրանը՝ 132-րդ:

Հայաստանն աճ է արձանագրել հարկային բեռի (17-րդ հորիզոնական) և մոնետար քաղաքականության ազատության (63-րդ տեղ) գծով: Մյուս կատեգորիաներով դիրքի փոփոխություն չի արձանագրվել: Հայաստանը 44-ն է առևտրի ազատության, 86-ն է սեփականության պաշտպանության, 130-ը՝ նորարարությունների, 4-ը՝ բյուրոկրատական քաշքշուկի, 48՝ ներդրողների պաշտպանության, 87՝ կոռուպցիայի, և 99-ն է անձնական ազատությունների ցուցանիշներով:

Forbes-ի վարկանիշը հետազոտում է բիզնեսի վարման պայմանները 140 երկրում ու տարածքում:

Հոկտեմբերին Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business-ի 12-րդ վարկանիշը, որն ընդգրկում է 189 երկիր ու տարածք:

Հայաստանն ընդհանուր ցուցակում 45-րդն է՝ բարելավելով դիրքը 4 կետով նախորդ տարվա համեմատ: Բիզնեսի գրանցման պարզությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ բարելավելով դիրքը 1 կետով, շինարարության թույլտվություն ստանալու ցուցանիշով 81-րդն է (+1 հորիզոնական), էլցանցերին միանալու դյուրությամբ՝ 131-ն է (+1 հորիզոնական), միջազգային առևտրի հեշտության առումով՝ 110-ը (+14 հորիզոնական), հարկային վարչարարության որակով՝ 41-ը՝ (+32 հորիզոնական):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---