ՄԵՐԿՈՍՈւՐ անդամ պետություններն ուզում են գործակցել ԵՏՄ հետ

ՄԵՐԿՈՍՈւՐ անդամ պետություններն ուզում են գործակցել ԵՏՄ հետ

PanARMENIAN.Net - Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈւՐ) պետությունները մտադիր են զարգացնել գործակցությունը ԵՏՄ հետ:Այդ մասին ասվում է ՄԵՐԿՈՍՈւՐ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարության մեջ, որն անցնում էր արգենտինական Պարանա քաղաքում:

Պետությունների ղեկավարները նշել են «ՄԵՐԿՈՍՈւՐ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած հիանալի աշխատանքը, շնորհավորել են միմյանց տնտեսության և առևտրի ոլորտում փոխգործակցության մասին հուշագրի տեքստի համաձայնեցման հետ, որը կստորագրվի այն բանից հետո, երբ 2015-ի հունվարի 1-ից սկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընթացիկ տարվա նոյեմբերի վերջում ԵՏՀ առևտրի գծով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, որը գլխավորում էր բանակցությունները արգենտինացի գործընկերների հետ, հայտարարեց, որ «ընդհանուր ըմբռնում կա, որ առաջիկայում հարկավոր է նախապատրաստել իրավաբանական ուժ ունեցող լայնածավալ համաձայնագիր երկու դաշինքների միջև, որոնք արդեն նոր իրավական հիմք կստեղծեն ՄԵՐԿՈՍՈւՐ և ԵՏՄ երկրների միջև առևտրի համար»:

1986 թվականին ստեղծված ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը և Վենեսուելան, ասոցացված անդամներ են Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը, Պերուն:

«Մենք դեռ չենք խոսում ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի մասին, մենք հասկանում ենք, որ դրան հասնել է պետք, այդ ուղիով է շարժվում աշխարհը, սակայն որոշակի ծրագիր կլինի և մենք կհասկանանք ինչպես կարող ենք հասնել դրան»,-պարզաբանել է գործակալության զրուցակիցը: Նա նաև նշել է երկու ինտեգրացիոն միավորումների ներուժը, որոնք ընդհանուր առմամբ կազմում են համաշխարհային տնտեսության 7 տոկոսը կես միլիարդ մարդ բնակչության ընդհանուր թվով:

Ինչպես ակնկալվում է, առաջիկայում ՄԵՐԿՈՍՈւՐ կազմում որպես լիիրավ անդամ կընդգրկվի նաև Բոլիվիան: Նոր ինետգրացիոն միավորումը՝ ԵՏՄ-ն, կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, առաջիկայում կմիանա նաև Ղրղզստանը:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցումն իր յուրահատկությունն ունի՝ դա ԵՏՄ մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի անդամակցությանը կանոնակարգման, տրանսպորտի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների համակարգերին, որոնք ձևավորվում են մեր տնտեսական տարածքում:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք և ավելի հեշտ կարող ենք արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն ամենախոշոր տնտեսական միավորումն է աշխարհագրական առումով: Մենք վստահ ենք, որ Միությունը հսկայական չիրագործված ներուժ ունի աշխարհի տնտեսական քարտեզում դիրքերն ամրպնդելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---