4G/LTE ցանցն արդեն հասանելի է Արմավիրում ու Վաղարշապատում

4G/LTE ցանցն արդեն հասանելի է Արմավիրում ու Վաղարշապատում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է 4G/LTE ցանցն Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում: Նշված երկու քաղաքներում 100% ծածկույթ ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է 4G/LTE 6 բազային կայան Արմավիրում և 7 բազային կայան՝ Վաղարշապատում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի ծածկույթն այժմ ընդգրկում է Հայաստանի բնակեցված տարածքների 45,7%՝ ներառյալ Արմավիր և Վաղարշապատ քաղաքները:

Ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ և վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE տեխնոլոգիան մինչ այժմ հասանելի էր Երևանում (100%), Գյումրիում (100%), Վանաձորում (100%), Դիլիջանում (90%) և Ծաղկաձորում (100%): Մայրաքաղաքում հավելյալ 37 4G/LTE բազային կայանների տեղադրումից հետո՝ մինչև 2014-ի ավարտը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE հիմնական կայանների (eNodeBs) թիվը կհասնի պլանավորված 250-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև օրս միակ բջջային օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է տրամադրում կոմերցիոն հիմունքներով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեությունը սկսել է՝ անգամ հեռավոր սարերում ապրող հովվի համար բջջային հաղորդակցությունը հասանելի դարձնելու հավակնոտ նպատակ ունենալով: Ներկայումս ոչ ոքի չի զարմացնում այն փաստը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են երկրի անգամ ամենանոսր բնակեցված վայրերում: Նորարարական 4G/LTE տեխնոլոգիան պետք է հասանելի լինի ոչ միայն մայրաքաղաքի, այլև մնացած մյուս քաղաքների բնակչության համար: Ամբողջ աշխարհում 4G/LTE տեխնոլոգիան բիզնեսի զարգացման և աճի խթան է: Հայաստանը չպետք է բացառություն լինի»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---