Հագուստի մի շարք հայտնի արտադրողներ դադարեցնում են առաքումները Ռուսաստան19 դեկտեմբերի 2014 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հագուստ արտադրող մի շարք խոշոր ընկերություններ դադարեցրել են հագուստի առաքումները Ռուսաստան ռուբլու անկայուն փոխարժեքի պատճառով: Ինչպես հայտնում է «Վեդոմոստի» թերթը, նման ընկերությունների թվում են Inditex-ը (Zara, Oysho և Bershka բրենդեր), BNS Group (Calvin Klein, Armani Jeans, Michael Kors և TopShop): BNS Group-ի գլխավոր տնօրենն ասել է, որ ընկերությունը դադար է վերցնում մինչև տարեվերջ և 2015-ի առաջին շաբաթները: Բացառություն են միայն fast fashion բրենդերը, որոնք տարածվում են TopShop-ով: Այդ գծով առաքումները շարունակվում են, թեև ծավալները կրճատվել են: «Ոչ ոք չգիտի, թե որ փոխարժեքով հաշվարկներ կատարի»,-պարզաբանել է ռիթեյլերը՝ նշելով, որ հակառակ դեպքում, եվրոպական հագուստը կարող է փոխարինել Կենտրոնական Ասիայի, մասնավորապես, Ուզբեկստանի տեքստիլը: Կոշիկի Zenden ցանցն, իր հերթին, հայտնել է, որ որոշ ռիթեյլերներ արդեն հրաժարվում են նախապես Չինաստանում պատվիրած ապրանքից: Նոյեմբերին արձանագրված արժութային տատանումների ժամանակ վաճառողներն արդեն բարձրացրել են գինը 23 տոկոսով ստորին գնային սեգմենտում, ինչը վաճառքների կտրուկ անկման պատճառ դարձավ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ General Motors-ը դադարեցնում է իր արտադրության ավտոմեքենաների առաքումը ՌԴ դիլերներին ռուբլու անկայուն փոխարժեքի պատճառով: Առաքումների կասեցման մասին հայտնեց նաև Audi ընկերությունը: Մինչ գների վերահաշվարկը դադարեցնում է առաքումները Ռուսաստան նաև Land Rover-ը, որը մինչ այդ արդեն թանկացրել էր արտադրանքը 15 տոկոսով: Photo: RIA Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |