2015-ին Hennessy կոնյակի տունը կնշի իր 250-ամյակը (վիդեո)

2015-ին Hennessy կոնյակի տունը կնշի իր 250-ամյակը

PanARMENIAN.Net - 2015 թվականին ֆրանսիական Hennessy կոնյակի տունը կնշի իր հիմնադրման 250-ամյակը: Համաշխարհային կոնյակագործության առաջատարներից Hennessy տունն ընտանեկան բիզնեսից համաշխարհային բրենդի վերաճած ընկերություններից է: Այն երկու դարից ավելի է՝ համաշխարհային կոնյակագործության ավանդույթների կերտողն ու փոխանցողն է:

Hennessy տան պատմությունը սկսվել է 1765 թվականին, երբ Լյուդովիկոս XV բանակում ծառայության տարիներին ազգությամբ իռլանդացի Ռիչարդ Հենեսին փորձել է բրենդի խմիչքը, որն արտադրված էր ֆրանասիական Կոնյակ քաղաքում: Ծառայությունն ավարտելուց հետո Հենեսին տեղափոխվել է Ֆրանսիա և հենց Կոնյակում հիմնադրել իր փոքրիկ բիզնեսը: Ռիչարդ Հենեսին ներկայացրել է խմիչքի նոր տեսակ «կոնյակ» անվանումով: Արդյունքում «կոնյակ» բառը սկսվել է շրջանառվել եվրոպացիների բառապաշարում նախևառաջ որպես խմիչք, ոչ թե որպես քաղաքի անվանում:

Հենեսի տան հիմնադրի ժառանգների 8 սերունդ պահպանել և զարգացրել են իրենց ընտանեկան գործը: XIX դարի երկրորդ կեսերին Hennessy տան ներկայացուցիչ Մորիս Հենեսին առաջարկել է կոնյակների գնահատման նորարարական մոտեցում: Նա սկսել է իր կոնյակները դասակարգել հնեցման հիմքով՝ մի դեպքում որպես գնահատման չափանիշ ընտրելով աստղի սիմվոլը, մյուս՝ հնեցումը բնութագրելով լատինական տառերով.

-V.S. (Very Special՝ կոնյակի սպիրտ, հնեցված առնվազն 2,5 տարի),

-V.S.O.P. (Very Superior Old Pale՝ ոչ պակաս, քան 4 տարի),

-X.O. (eXtra Old՝ ոչ պակաս, քան 6 տարի):

Ֆրանսիայում կոնյակի սերտիֆիկացում իրականացնող «Կոնյակի ազգային միջմասնագիտական գրասենյակն» այսօր էլ կիրառում է Մորիս Հենեսիի հեղինակած գնի և որակի ստանդարտները:

Hennessy կոնյակի տունը գործունեության 250 տարվա ընթացքում մշակել և թողարկել է կոնյակի բազում ապրանքանիշեր: Ամենահայտնիներն են Hennessy V.S.-ն, Hennessy V.S.O.P.-ը, Hennessy X.O.-ն, Hennessy Paradis-ը, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր բաղադրատոմսով, կոնյակի սպիրտերի համադրությամբ և հնեցմամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---