Ուկրաինական հիմնադրամը 30 մլն դոլար կներդնի Air Armenia-ի զարգացման համար

Ուկրաինական հիմնադրամը 30 մլն դոլար կներդնի Air Armenia-ի զարգացման համար

PanARMENIAN.Net - Air Armenia-ի նոր բաժնետեր «East Prospect Fund» հիմնադրամը մտադիր է ավիաընկերության մեջ ներդնել 30 մլն դոլար, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բոբիլյովը։

«Ես կցանկանայի մեր հիմնադրամը ներկայացնել ոչ այնքան որպես Air Armenia ընկերության նոր բաժնետեր, այլ ավելի շատ որպես ներդրող։ Մեր գլխավոր խնդիրն է ներդրում կատարել ընկերության մեջ, զարգացնել բիզնեսը։ Առաջին փուլում մենք 30 մլն դոլարի մասին պայմանավորվածություն ունենք, սակայն չենք սահմանափակվի այդ գումարով։ Մենք նախնական պայմանավորվածություններ ունենք` ուղղված նոր օդանավերի ներգրավմանը։ Ընկերության վերակառուցվածքայնացման հստակ ծրագիր կա, նոր բիզնես ծրագիր», – ասաց Բոբիլյովը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Հիմնադրամի կառավարչի խոսքերով` այսօրվա դրությամբ իրենք ունեն երկու գործարան, կվարցիտի մեկ հանքավայր, որը «Ուկրգեոլոգիան» գնահատել է 2,5 մլրդ դոլար, ինչպես նաև մեծ քանակությամբ հողատարածքներ Կիևի շրջանում:

Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը հոկտեմբերի վերջին որոշում է կայացրել կտրուկ քայլեր կատարել ֆինանսների վերակազմավորման և թռիչքների ժամանակացույցը փոխելու ուղղությամբ։

Ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարեց, որ Air Armenia ավիաընկերությունը թռիչքները կվերսկսի 2015-ի մարտի երկրորդ կեսին: «Թռիչքները կշարունակվեն նախկինում իրականացվող բոլոր ռուսական և եվրոպական ուղղություններով», – ասաց Ավետիսյանը։ Նրա խոսքերով` այժմ աշխատանք է իրականացվում երկու ինքնաթիռներ վերադարձնելու ուղղությամբ, որոնք գտնվում են Ամստերդամում` տեխնիկական սպասարկման նպատակով։

«Մենք ծրագրում էինք թռիչքներ իրականացնել դեկտեմբերի 20–ից, սակայն չհասցրեցինք ֆինանսներ ներգրավել։ Բացի այդ, մեր նոր գործընկերները դեմ են հունվար–փետրվարին թռիչքների իրականացմանը, քանի որ դա ցածր ծանրաբեռնվածության սեզոն է։ Նրանք չեն ցանկանում գործը սկսել խոշոր վնասներով։ Այդ պատճառով որոշվեց վերսկսել թռիչքները մարտի երկրորդ կեսին»,-ասել է Ավանեսյանը:

Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը հոկտեմբերի վերջին որոշում է կայացրել կտրուկ քայլեր կատարել ֆինանսների վերակազմավորման և թռիչքների ժամանակացույցը փոխելու ուղղությամբ։ Ավիաընկերության չվերթերը դադարեցվեցին։ Ավելի վաղ Air Armenia-ում հայտարարեցին, որ ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն Air Armenia-ում առկա խնդիրների մասին հանգեցրել է վաճառքների նվազման 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը մոտեցել է կրիտիկական նվազագույնի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---