Պետդեպ. Կուբայի դեմ պատժամիջոցները կարող են վերացվել արդեն հաջորդ տարի

Պետդեպ. Կուբայի դեմ պատժամիջոցները կարող են վերացվել արդեն հաջորդ տարի

PanARMENIAN.Net - Կուբայի դեմ գործող պատժամիջոցների վերացման գործընթացը սկսվել է, սակայն դա արագ տեղի չի ունենա, հայտարարել է ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին «Հազիվ թե իրավիճակը Կուբայի հարցում փոխվի մինչև տարեվերջ, գուցե հունվարին, չեմ կարող հստակ ասել: Հարկավոր է կարգի բերել օրենսդրությունը…Մենք չենք կարող պատժամիջոցները միանգամից հանել: Հիմա դրա վրա աշխատում է ֆինանսների դեպարտամենտը: Փոփոխություններ ենք ակնկալում առաջիկա շաբաթներին: Այնուհետև օրենքների փոփոխությունը պետք է քննարկվի Կոնգրեսում»,-ասել է Փսակին:

Դեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և պատրաստ է դեսպանատուն բացել: ԱՄՆ-ն հանում է զբոսաշրջության, դրամական փոխանցումների ու միջբանկային հաշվարկների բոլոր սահմանափակումները: Կուբան ազատ կարձակի 53 քաղբանտարկյալի: Առևտրային էմբարգոն դեռ մնում է, սակայն Օբաման կոչ է արել լրջորեն քննարկել այդ հարցը:

Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցներն, այդ թվում՝ առևտրի էմբարգոն, սահմանվել են 1961 թվականին, հեղափոխությունից և կղզում ԱՄՆ քաղաքացիների ու ամերիկյան ընկերությունների սեփականության պետականցումից հետո: Մինչ ԽՍՀՄ փլուզումը հանրապետությունը եղել է Մոսկվայի հովանու տակ, փաստացի Մոսկվան էր պահում «Ազատության կղզին»: ԽՍՀՄ փլուզումից հետո տնտեսական վիճակը կղզում վատթարացավ, սակայն ԱՄՆ հետ հարաբերությունները չկարգավորվեցին. Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ նրա եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի ղեկավարությամբ, կղզին գտնվում է հակաամերիկյան արբանյակում, հիմնականում, Վենեսուելայի և նրա հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի շնորհիվ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---