Արազափ գյուղում 2015-ին ջրամատակարարման նոր համակարգ կշահագործվի22 դեկտեմբերի 2014 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է համակարգից օգտվելու` գյուղացիների հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ: Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ծրագիր են սկսել: 18,2 կմ ջրագծի ներքին ցանցից արդեն իսկ 15 կմ երկարությամբ նոր` գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային ջրատար խողովակաշարն անցկացվել է: 90 %-ով ավարտվել են նաև հողային և ջրագծի մոնտաժման աշխատանքները: Առաջիկայում կցանկապատվի պոմպակայանի սանիտարական գոտու տարածքը, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, ինչպես նաև մասնակի այլ աշխատանքներ կկատարվեն: Ակնկալվում է, որ նոր պոմպի և ջրաչափերի տեղադրման գործընթացից հետո համայնքի ջրամատակարարման ցանցը կբարելավվի, ջուրը սպառողներին կմատակարարվի հավասարաչափ և շուրջօրյա: Ծրագրի ֆինանսական աջակցությունը ստանձնած կազմակերպությունների և համայնքի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել ջրի և էլեկտրաէներգիայի խնայողություն: Եռակողմ համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրի արդյունքում 2015-ի գարնանը խմելու ջրի խնդիրը կլուծվի Արմավիրի մարզի՝ Լուկաշին, Արազափ և Տավուշի մարզի՝ Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում: Կողմերն այս ուղղությամբ միավորել են ջանքերը և հետևում են իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |