Բյուրեղավանի գիշերօթիկում համակարգչային դասասենյակի է բացվել. Երեխաներին 15 համակարգիչ է տրամադրվել

Բյուրեղավանի գիշերօթիկում համակարգչային դասասենյակի է բացվել. Երեխաներին 15 համակարգիչ է տրամադրվել

PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաև ընկերության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսևորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:Այսօրինակ ծրագրերից մեկն էլ իրականացվել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում:

Այս անգամ իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ադմինիստրատիվ վարչության աշխատակիցները: Նրանց նախաձեռնությունը ողջունել և որոշակի աջակցություն է տրամադրել նաև տնօրինությունը: Միասնական նվիրման արդյունքում համակարգչային դասասենյակ է ստեղծվել երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում: Տրամադրվել է 15 համակարգիչ, նույնքան սեղան և աթոռ, LCD հեռուստացույց, DVD նվագարկիչ և ջրատաքացուցիչ 2 կաթսա:

Ադմինիստրատիվ վարչության աշխատակիցների նախաձեռնությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ընկերությունը գիշերօթիկին տրամադրել է Home-Zone Turbo սակագնային պլանի շրջանակում գործող 4G/Wi-Fi երթուղղիչ, ինչպես նաև ստեղծել է համակարգչային ներքին ցանց: Դա աշակերտներին թույլ կտա իրենց գիտելիքների պաշարը, ինչպես նաև տնայնագործական հմտությունները զարգացնել համացանցի ընձեռած հնարավորության շնորհիվ:

«Հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարությունը կարևոր տեղ են զբաղեցնում ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունը կարևոր են որպես ձեռքբերում: Այս սկզբունքով առաջնորդվող մեր աշխատակիցները գիտակցում են նաև յուրաքանչյուր երեխայի համար կրթական բարենպաստ միջավայրի ապահովման կարևոր նշանակությունը: Նորարար լուծումներով դասասենյակն աշակերտներին թույլ կտա լրացնել գիտելիքների պաշարը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---