Վանի գյուղերի ու թաղամասերի հին հայկական անունները վերականգնվել են

Վանի գյուղերի ու թաղամասերի հին հայկական անունները վերականգնվել են

PanARMENIAN.Net - Վանի քաղաքապետարանը 704 գյուղի ու թաղամասի վերադրաձրել է իրենց հին անունները: Այս մասին գրել է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» հայկական թերթի կայքը:

Տեղանունների վերափոխված անունները կիրառվելու են նաև պաշտոնական գրագրության մեջ: Այս գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ Վանի քաղաքապետարանը թաղապետարաններից պահանջել է վերջերս թաղամսերի կարգավիճակ ստացած գյուղերի հին անունների ցանկը: Գյուղերի նախկին անունները, որոնց մեծամասնությունը հայկական են կամ քրդական, զեկույցի տեսքով ներկայացվել է քաղաքային խորհրդին: Խորհուրդն էլ քվեարկությամբ որոշում է կայացրել վերականգնել զեկույցում ներկայացված 704 գյուղի ու թաղամասի հին անունները:

Հաղորդվում է նաև, որ քաղաքապետարանն արդեն հրահանգ է տվել փոխել նշյալ գյուղերի անունների ցուցատախտակները, գրում է Ermenihaber-ը:

Վանի նահանգը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ հարավային կողմում: Կազմավորվել է 1555-ին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված Ամասիայի պայմանագրից հետո, երբ Արմ. Հայաստանը զավթեցին թուրքերը: Մինչև 19-րդ դարավերջ ենթարկվել է վարչատարածքային փոփոխությունների, կրել էլայեթ, փաշայություն և այլ անվանումներ, իսկ 1897-1902 թթ ամփոփվել կայուն սահմանների մեջ, շատ թե քիչ հաստատուն ներքին բաժանմամբ: Կենտրոնը Վան քաղաքն էր: Բնակչության և ազգային կազմի մասին տվյալները հակասական են, դրանց առավելագույն չափը, 19-րդ դարավերջին կատարված հաշվումներով, հասնում էր մոտ 440.000-ի, մեծամասնությունը հայերը էին, նաև՝ քրդեր, թուրքեր: 1920–ականների վերջերին նահանգում այլևս հայեր չկային, իսկ բնակչությունը հազիվ հասնում էր 200.000-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---