ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օպերայի աջակցման հիմնադրամի միջև գործակցությունը նշանավորվել է նախատոնական համերգով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օպերայի աջակցման հիմնադրամի միջև գործակցությունը նշանավորվել է նախատոնական համերգով

PanARMENIAN.Net - Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնում կայացել է նախատոնական համերգ, որն ամփոփել և նշանավորել է 2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օպերայի աջակցման հիմնադրամի միջև գործակցությունը:

«Վիեննա Գալա» խորագրով համերգի ընթացքում ելույթ են ունեցել Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները և հատուկ այս միջոցառման համար հրավիրված գերմանաբնակ հանրահայտ երգչուհի Հրաչուհի Բազենցը (երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյան, որը նաև Հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահն է): Հնչել են կոմպոզիտորներ Յոզեֆ Շտրաուսի, Յոհան Շտրաուսի, Ֆ. Սուպեի, Ֆ. Լեհարի և Լ. Կալմանի ստեղծագործությունները:

2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրած 24 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Օպերայի աջակցման հիմնադրամը կազմակերպել է 28 միջոցառում` զգալի ակտիվություն մտցնելով ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մշակութային կյանքում. ձևավորվել են «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» նոր նախագծերը, իսկ արդեն ձևավորված «Համերգ ճեմասրահում» և «Օրկեստր պլյուս» նախագծերը զգալիորեն զարգացել են և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին:

«Օպերան ազգային արժեք է: Հայկական օպերան այն թատրոնն է, որտեղ ձևավորվել են օպերային արվեստի միջազգային չափանիշներին համապատասխանող տաղանդավոր կատարողներ, ում աշխարհահռչակ անունները լսելով մեք հպարտությամբ ենք լցվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանում է իր ուժերի ներածին չափով նեցուկ լինել օպերային թատրոնի հետագա զարգացման գործին: Մենք ցանկանում ենք մեր արվեստագետների համար ստեղծել այնպիսի պայմաներ, որպեսզի նրանք հնարավորինս արագ ու անարգել հասնեն բարձունքների, շարունակեն գրավել իրենց վերապահված դերը միջազգային գեղարվեստական ասպարեզում, ինչպես նաև շարունակեն կերտել վառ կերպարներ՝ օպերային երգացանկը հարստացնելով իրենց տպավորիչ ու անմոռաց կատարումներով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---