Դրամը շարունակում է արժեզրկվել. $1-ը վաճառվում է 477-479 դրամով

Դրամը շարունակում է արժեզրկվել. $1-ը վաճառվում է 477-479 դրամով

PanARMENIAN.Net - Դրամը կտրուկ արժևորումից հետո կրկին արժեզրկվում է: Դեկտեմբերի 30-ին` ժամը 10:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 467 դրամ է, առավելագույնը՝ 473, վաճառքի նվազագույն արժեքը 477 դրամ է, առավելագույնը` 479: Միջին փոխարժեքն է 469,52` առքի և 477,50 դրամ վաճառքի դեպքում: Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 7,23 դրամ, վաճառքինը՝ 7,80 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 8,37 դրամ է, վաճառքինը՝ 9,39:

1 եվրոն հայկական բանկերը վաճառում են նվազագույնը 582, առավելագույնը՝ 597,50 դրամով, իսկ գնում 557,50-ից 572,10 դրամով:

Դեկտեմբերի 29-ի համար ԿԲ-ն $1-ի դիմաց սահմանել է 471,46դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 6,37 կետով:1 եվրոյի դիմաց սահմանվել է 575,61 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 8,48 կետով: Իսկ ռուսական ռուբլին նախորդ օրվա համեմատ արժեզրկվել է 0,43 կետով՝ 8,42 դրամ:

Դեկտեմբերի կեսերին դրամը տենդագին ցնցումներ ապրեց՝ կտրուկ անկում գրանցելով և գերազանցելով 9-ամյա վաղեմության ռեկորդը: Կտրուկ արժեզրկումն աժիոտաժ առաջացրեց արժույթի շուկայում, դոլարը գերազանցեց 570 դրամի շեմը: ԿԲ և կառավարության հայտարարություններից հետո շաբաթվա վերջում փոխարժեքը սկսեց նվազել և, կարծես, կայունացավ: Ըստ Rate,am-ի` դեկտեմբերի 22-ի, ժամը 12:00-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 448 դրամ, եվրոյինը՝ 547 դրամ, ռուբլունը՝ 8,66 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---