Ռուսաստանի եւ Հայաստանի գործընկերության ամրապնդման հիմքը երկու ժողովրդների բարեկամական կապերի զարգացումն է

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Մոսկվայում է գտնվում Կրոնական գործիչների համաշխարհային գագաթնաժողովում, հանդիպել է ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի եւ ընկերության վարչության անդամ, հայ-ռուսական ընկերակցության նախագահ Յուրի Նավոյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, հանդիպմանը նշվել է, որ ռուս եւ հայ ժողովրդների բարեկամական կապերի բազմադարյա ավանդույթների զարգացումը, ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով, հիմք է հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, մարդկանց համար խորթ այլատյացությանը եւ ազգայնամոլությանը դիմակայելու համար: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Ռուսաստանում Հայաստանի տարվա , Մոսկվայում Երեւանի օրերի անցկացման հարցեր, որոնք կնպաստեն ռուսաստանցիների մոտ քաղաքացիական փոխըմբռնման, խաղաղության եւ համաձայնության կուլտուրայի ձեւավորմանը:



Գարեգին Երկրորդը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդական դիվանագիտության ընկերությանը Ադրբեջանի կողմից 2005 թվականի դեկտեմբերին համաշխարհային ճարտարապետության փոքր ձեւերի գլուխգործոց հանդիսացող, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող հայկական միջնադարի գերեզմանոցի եւ 4 հազար խաչքարերի հանդեպ վանդալիզմի դատապարտման ակտիվ դիրքորոշման համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---