Վաղը Բաթումում մեկնարկում է հայ-վրացական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստը 6 հուլիսի 2006 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-10 Բաթումում տեղի կունենա հայ-վրացական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը, որը կղեկավարեն Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին եւ նրա հայ գործընկեր Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես հաղորդել են Վրաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտում, հանձնաժողովի աշխատանքին կմասնակցի նաեւ Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության փոխղեկավար Վալերի Չեչելաշվիլին: Նիստի ընթացքում նախատեսվում է որոշել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ տնտեսական եւ հումանիտար համագործակցության գերակայությունները, քննարկել արդի հարցերը, այդ թվում երկու պետությունների միջեւ պայմանագրա-իրավական բազայի կատարելագործմանն առնչվող հարցեր: Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա նաեւ հայ եւ վրացական գործարար շրջանակների համաժողով, որին կմասնակցեն Նողաիդելին եւ Մարգարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |