Ագո-ի խումբը կներկայացնի իր ամփոփիչ զեկույցը Հարավային Կովկասի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի (ԵԽՆԿ) դիտարկման Ագո-ի խումբը կներկայացնի իր ամփոփիչ զեկույցը, նվիրված վերջերս Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կատարած այցի արդյունքներին: Զեկույցը կընդգրկվի ԵԽՆԽ-ի հերթական հանդիպման օրակարգում մշտական ներկայացուցիչների մակարդակով: Նշենք, որ ավելի վաղ Ագո-ի խմբի ղեկավար, գերմանացի դիվանագետ Ռոնալդ Վեգեներն արդեն հանդես է եկել այդ հարցի վերաբերյալ բանավոր զեկույցով:



Ագո-ի խումբը ստեղծվել է ԵԽ առջեւ Ադրբեջանի, եւ Հարավային Կովկասի մյուս պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը դիտարկելու նպատակով, եւ փաստաթղթում կընդգրկվեն ինչպես դրական, այնպես էլ բացասական պահերը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---