ՄԱԿ. Փախստականների քանակն աշխարհում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 46,3 միլիոնի

ՄԱԿ. Փախստականների քանակն աշխարհում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 46,3 միլիոնի

PanARMENIAN.Net - Իրենց տները լքած տեղահանվածների թիվը, որոնց ՄԱԿ-ի փախստականների վարչությունն օգնություն է ցուցաբերում, 2014-ի կեսին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 46,3 միլիոնի: Այս մասին ասվում է հունվարի 7-ին հրապարակված ՄԱԿ փախստականների վարչության զեկույցում:

«2014-ին մենք տեսանք, որ մեր հովանու տակ գտնվող անձանց թիվը աճել է՝ հասնելով աննախադեպ մակարդակի»,- զեկույցում մեջբերվում է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի խոսքը:

«Քանի դեռ միջազգային հանրությունը չի կարողանում գտնել գոյություն ունեցող հակամարտությունների քաղաքական լուծումը, ինչպես նաև ի զորու չէ կանխելու նոր հակամարտությունների բռնկումը, մենք գործ կունենանք այդ ամենի դրամատիկ հումանիտար հետևանքների հետ»,-ասել է նա:

Վարչությունը որպես փախստականների աճի պատճառ նշում է պատերազմները Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ հայտարարելով, որ օգնություն է ցուցաբերում մարդկանց, որոք լքել են հակամարտության գոտիները Սիրիայում, Աֆղանստանում, Սուդանում, Հարավային Սուդանում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Մյանմայում, Իրաքում և այլ թեժ կետերում:

Սիրիայում արդեն 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով փախստականների շարքերը համալրում են նաև սիրիահայերը: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---