Վրաստանն ի վիճակի է ֆինանսավորել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության իր բաժնեմասը

PanARMENIAN.Net - Վրաստանն ինքնուրույն կֆինանսավորի Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության իր բաժնեմասը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին Բաքվում: Նրա խոսքերով, եթե Վրաստանը երբեւէ ունեցել է որոշակի խնդիրներ նման ծրագրերի ֆինանսավորման առումով, ապա ներկայումս այդ խնդիրներն արդեն լուծված են: «Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության իր ողջ բաժնեմասը Վրաստանը ինքնուրույն կֆինանսավորի»,-ասել է Նողաիդելին, հաղորդում է ԱզերԹաջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---