Մոտ 1 մլն միգրանտ չի կարողանա մուտք գործել ՌԴ երկրում գտնվելու ժամկետը խախտելու պատճառով

Մոտ 1 մլն միգրանտ չի կարողանա մուտք գործել ՌԴ երկրում գտնվելու ժամկետը խախտելու պատճառով

PanARMENIAN.Net - Հարյուր հազարավոր միգրանտների համար մուտքը Ռուսաստան կարող է արգելվել 10 տարով երկրում կացության օրինական ժամկետը խախտելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, հայտնում է Interfax-ը: Դա կապված է հունվարի 10-ին ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների հետ:

«Այժմ Ռուսաստանի տարածքում գրեթե 3 մլն օտարերկրյա քաղաքացի կա, որոնք զգալիորեն խախտել են երկրում օրինական կարգով գտնվելու ժամկետը՝ 90 օրը»,-ասել է նա:

Նա հայտնել է, որ ըստ նոր ուղղումների 120-օրյա ժամկետը խախտելու դեպքում մուտքը ՌԴ կարգելվի 3 տարով, իսկ 270 օրը գերազանցելու դեպքում՝ մուտքը կարգելվի 5 տարի ժամկետով:

«Երկրում 360 օրից ավելի ապօրինի մնալու դեպքում մուտքը կարգելվի 10 տարով»,-հայտարարել է Ռոմոդանովսկին: Ավելի վաղ Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարը հայտարարեց, որ 2015-ի սկզբին ներգաղթյալների հոսքը Ռուսաստան նվազել է 70 տոկոսով:

Ռուսաստանը որոշ փոփոխություններ է արել միգրացիոն օրենսդրությունում, ուստի ՀՀ որոշ քաղաքացիներ չեն կարող մուտք գործել այդ երկրի տարածք։ Այդ մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պետական միգրացիոն ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալավերդյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը նախընտրող հայ միգրանտները պետք է ծանոթ լինեն այդ երկրում օրենսդրական փոփոխություններին:

2014-ի հունվարի 1–ից Ռուսաստանում զգալիորեն խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, քանի որ ուժի մեջ են մտել «ՌԴ մուտք գործելու և դուրս գալու մասին» օրենքի և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Այսուհետ ՌԴ տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում միայն 90 օր կամ համապատասխան մարմիններում ձևակերպել ՌԴ-ում ավելի երկարատև մնալու իրավունք։

Միաժամանակ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015–ի հունվարի 1–ից, հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք և աշխատել առանց թույլտվության և աշխատանքային պայմանագրին համապատասխան: Ըստ Միգրացիոն ծառայության ներկայացուցչի, այդպիսով` ՀՀ քաղաքացիների իրավունքները հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների իրավունքներին։ Ալավերդյանը նաև հավելել է, որ միգրացիայի տեսանկյունից Ռուսաստանն այն երկիրն է, որն ավելի նախընտրելի է ՀՀ քաղաքացիների համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---