Իսլամիստները քանդել են Հալեպի հայ կաթողիկե եկեղեցին

Իսլամիստները քանդել են Հալեպի հայ կաթողիկե եկեղեցին

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին «Իսլամական պետության» միավորման մաս հանդիսացող «Լիբանանի ազատագրման շարժման» ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Հալեպի Ալ Թիլալ թաղամասում գտնվող Սբ Ռիտայի հայ կաթողիկե եկեղեցին:

Ինչպես հայտնում է almasdarnews.com-ը, եկեղեցին նախկինում բազմիցս է դարձել իսլամիստների թիրախը: Ռազմավարական նշանակություն այն չունի, Հալեպի բնակիչները, ոչ միայն հայ կաթոլիկները, հաճախ են օգտվում եկեղեցու ջրհորներից ջրի պակասի պատճառով: Գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել, հարվածներ են հասցվել նաև մոտակա բնակելի թաղամասերին, նշում է աղբյուրը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

2014-ի սեպտեմբերին ԻՊ-ն ականապատեց և պայթեցրեց սիրիական Դեր Զորում գտնվող Սբ Նահատակաց հայկական եկեղեցին: Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի զոհերի մասունքները։Եկեղեցին տուժել էր նաև 2012-ին սիրիական զորքերի ավիահարվածի ժամանակ:

2013-ի սեպտեմբերին ԻՊ գրոհայինները թալանեցին Ռաքքայի հայկական եկեղեցին՝ վայր նետելով նաև խաչը, իսկ 2014-ի գարնանը Քեսաբի վրա հարձակման ժամանակ պղծվեց Սբ Երրորդության եկեղեցին:

Photo: Almasdar News
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---