Հարցում. Թուրքերի 9%-ը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը13 հունվարի 2015 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հասարակության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածներն իբրև ցեղասպանություն ճանաչելու կողմանկիցները բացարձակ փոքրամասնություն են: Այդ մասին վկայում են Թուրքիայում հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ինչպես հայտնում է The Daily Star-ը` վկայակոչելով Agence France Presse գործակալությանը, այդ ողբերգության 100-ամյակի նախօրեին սոցհարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների միայն 9.1%-ն է կարծում, որ Անկարան պետք է ներողություն խնդրի 1915 թվականին օսմանյան տիրապետության օրոք իրագործված կոտորածների համար և այն ցեղասպանություն ճանաչի: Եվս 9.1%-ն էլ միայն ներողություն խնդրելու կողմնակից է` առանց Ցեղասպանության փաստի ճանաչման: Հարցումը 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացրել է Ստամբուլում գործող Տնտեսագիտության և արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնը, ասնաիցները 1508-ն էին: Հարցվածների 23%-ը նշել է, որ 1915-ին զոհվածներից ոչ բոլորն էին հայեր, և որ կառավարությունը պետք է ցավակցություն հայտնի զոհված բոլոր օսմանյան քաղաքացիների համար: Հարցման մասնակցածների 12%-ն էլ համոզված է, որ թուրքական կառավարությունը պետք է իր ցավակցությունը հայտնի 1915 թվականին զոհված հայերի համար, բայց չպետք է ներողություն խնդրի: Իսկ 21%-ն էլ նախընտրել է, որ Թուրքիան որևէ քայլով չարձագանքի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերի պահանջներին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |