Թունիսը մտադիր է առաջիկայում միանալ Մաքսային միությանը

Թունիսը մտադիր է առաջիկայում միանալ Մաքսային միությանը

PanARMENIAN.Net - Թունիսը մտադիր է առաջիկայում միանալ Մաքսային միությանը, հայտարարել է ՌԴ-ում Թունիսի դեսպան Ալի Գուտալին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մաքսային միությունը չափազանց կարևոր կառույց է, և մենք ցանկանում ենք միանալ առևտրի ազատ գոտու ստեղծմանը: Մենք կողմ ենք նաև նման գոտու ստեղծմանը եվրասիական ընկերակցության հետ, մենք որոշ միջոցներ ենք ձեռնարկել, սակայն դա ժամանակ է պահանջում»,-ասել է նա:

Ըստ դեսպանի, թունիսցիները պայմանավորվել են հարցում ներկայացնել միությանն անդամակցելու համար: «Մենք լավատես ենք այս հարցում, մտադիր ենք առաջիկայում անդամակցել այդ միությանը»,-ասել է Գուտալին: Դեկտեմբերի վերջում ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ մոտ 40 երկրներ ու միավորումներ են շահագրգռված ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին պայմանագիր կնքելու մեջ:

Հայաստանը 2015-ի հունվարի 2-ից դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է 2014-ի հոկտեմբերի 10-ին:

Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---