Սարիկ Անդրեասյանը հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ ֆիլմ կնկարահանի. Բյուջեն` $40 մլն

Սարիկ Անդրեասյանը հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ ֆիլմ կնկարահանի. Բյուջեն`  $40 մլն

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ռեժիսոր, պրոդյուսեր, «Կողոպուտ ամերիկյան ձևով» (American Heist) ֆիլմի հեղինակ Սարիկ Անդրեասյանը մտադիր է նոր ֆիլմ նկարահանել, որում ևս հոլիվուդյան դերասաններ կխաղան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ֆիլմի բյուջեն 40-50 մլն դոլար կկազմի:

«Դա մեծ ֆիլմ է լինելու, բլոքբաստեր 40-50 մլն դոլար արժողությամբ: Նույնիսկ կասեի «ռուսական ֆիլմ» հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ: Կարծում եմ, որ ռուս դերասաններ ևս կլինեն»,- ասել է Անդրեասյանը: Նա դեռ չի բացահայտում հոլիվուդյան դերասանների անունները, որոնց հետ բանակցություններ են ընթանում:

Ռեժիսորը նշել է, որ նկարահանելով բացառապես ռուսական կինո, բարդ է մրցակցել արևմտյանների հետ: «Աշխարհը փոխվում է, պետք է ինչ-որ կերպ ընդլայնվել: Համատեղ արտադրության կինոնկարներն ավելի մրցունակ են և վաճառվում են բոլորի տարածքում: Ուստի, բավական է ինչ-ինչ տարրեր ներմուծել, օրինակ, արևմտյան դերասանների ներգրավել, ու կինոն անմիջապես հավելյալ կշիռ է ստանում և վաճառվում: Իսկ առավելությունն այն է, որ գումարները հետ են գալիս Ռուսաստան: Պետք է փորձել այնպիսի կինո նկարահանել, որը կարող է արտահանվել՝ ահա սրան ենք ձգտում»,- պարզաբանել է նա:

Սարիկ Անդրեասյանը հայտնի է «Աշխատանքային սիրավեպ. Մեր օրերը» (Служебный роман. Наше время), «Շնորհավոր Նոր տարի, մայրեր» (С новым годом, мамы) և այլ ֆիլմերով: 2014-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի կինոփառատոնում կայացավ Էդրիան Բրոուդիի և Հայդեն Քրիստենսենի մասնակցությամբ նրա վերջին «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է երկու եղբայրի պատմությունը, որոնք որոշել են իրականացնել «դարի կողոպուտը»։ Նկարահանումները տեղի են ունեցել 2013-ի ամռանը Նոր Օռլեանում։ Գլխավոր դերերում` Էդրիան Բրոուդի, Հայդեն Քրիստենսեն, Ջորդանա Բրյուստեր, ռեփեր Էյքոն։ Ֆիլմի բյուջեն կազմել է 8 մլն դոլար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---