ԱՄՀ. Ռուբլու կտրուկ տատանումների շրջանն ավարտվում է

ԱՄՀ. Ռուբլու կտրուկ տատանումների շրջանն ավարտվում է

PanARMENIAN.Net - Ռուբլու կտրուկ տատանումների շրջանն ավարտվում է, ազգային արժույթի կայունացմանն ուղղված կառավարության ջանքերը սկսում են աշխատել, հայտարարել է ՌԴ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Բիկաս Ջոշին:

«Հավանաբար, rուբլու կտրուկ տատանումների շրջանն ավարտին է մոտենում: Ձեռնարկված միջոցները սկսում են աշխատել՝ դա առանցքային տոկոսադրույքի բարձրացումն է, սատարումը բանկային համակարգին, արժութային լիկվիդայնության տրամադրումը շուկայի մասնակիցներին: Այդ ամենը կայունացնում է ռուբլին, և, հավանաբար, դա կգործի նաև առաջիկայում»,-փոխանցում է ԱՄՀ ներկայացուցչի խոսքը ՏԱՍՍ գործակալությունը:

Նոյեմբեր-հունվարին ռուբլին նվազեց 51 տոկոսով՝ հասնելով 65 ռուբլու, իսկ եվրոյի հանդեպ՝ 40 տոկոսով, հասնելով մինչև 75,5 ռուբլու: Այդ շրջանում նավթն էժանացել է 40 տոկոսով՝ հասնելով 49 դոլարի մեկ բարելի դիմաց: «Ոչ ոք չգիտի, թե ուր կգնա նավթը: Մենք դեռևս չենք ակնկալում գների հետագա նվազում՝ ըստ ֆյուչերսային պայմանագրերի ենթադրվում է որոշ աճ: Անշուշտ, չի հասնի նախկին գներին, սակայն դա այնուամենայնիվ աճ է»,-ասել է Բիկաս Ջոշին:

Նախօրեին ռուբլին սկսեց աճել դոլարի ու եվրոյի համեմատ նավթի գների անկման ֆոնին: Ռուսական արժույթը կեսօրին մոտ սկսեց աճել՝ հաջորդելով նավթի գների բարձրացմանը ՕՊԵԿ զեկույցից հետո, որտեղ 2015-ին նավթի պահանջարկի աճի կանխատեսումն աշխարհում վերանայվեց՝ օրական 92,26 միլիոնից մինչև 92,3 միլիոն բարել: Հունվարի 15-ին Մոսկվայի ժամանակով 16:05-ին ռուբլին աճեց 20 կոպեկով դոլարի համեմատ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 64,57 ռուբլու, և 57 կոպեկով եվրոյի համեմատ՝ հասնելով 75,7 ռուբլու մեկ եվրոյի համեմատ: Երկարժութային զամբյուղը նվազել է 36 կոպեկով և նրա գինը՝ 69,58 ռուբլի է:

Ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ԱՄՀ նախկին գլխավոր տնտեսագետ ու Հարվարդի պրոֆեսոր Քեննեթ Ռոգոֆֆը նշել էր, որ ճգնաժամից դուրս գալու համար Ռուսաստանին քաղաքական կամք է հարկավոր ու լուծումների պատրաստականություն, որոնք նախկինում անհնար էին թվում:

«Մարդիկ միշտ խաղում են արժութային շուկայում, այդ թվում որոշ արժույթների դեմ: Սակայն դա է շուկան: Խաղում են ոչ միայն ռուբլու դեմ, այլ ցանկացած այլ արժույթի՝ եվրոյի, յենի դեպքում: Արժութային փոխարժեքների դինամիկայում միշտ կա շահարկում և կան հիմնարար գործոններ: Ռուբլու անկումը ակնհայտ հիմք ունի՝ տնտեսությունը թույլ է, նավթի գինը նվազում է, սրան գումարվում է աշխարհաքաղաքականությունն ու արժույթի գնումը բնակչության կողմից: Այն, ինչ կատարվեց ռուբլու հետ, ոչ միայն պրոֆեսիոնալ թրեյդերների գործն էր: Այժմ բարդ է ասել, թե երբ նվազումը կդադարի: Սա շատ ցավոտ շրջադարձային կետ է Ռուսաստանի համար, սակայն այն թույլ է տալիս բարձրացնել արտահանման ոլորտների մրցունակությունը, որոնք կապված չեն վառելիքաէներգետիկ համալիրի հետ»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---