Հաքերները հաղորդագրություն են տարածել Երրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ ԶԼՄ-ների կայքեր կոտրելով ԱՄՆ-ում

Հաքերները հաղորդագրություն են տարածել Երրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ ԶԼՄ-ների կայքեր կոտրելով ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Հաքերները կոտրել են ամերիկյան New York Post թերթի աքաունթները Twitter-ում՝ հաղորդագրություն տարածելով այն մասին, որ Չինաստանին պատկանող հականավային հրթիռներից մեկը խոցել է ամերիկյան USS George Washington գերծանր ատոմային ավիակիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Washington Times-ի վրա հղումով: Մի քանի րոպեում կեղծ հրապարակումները մի քանի հարյուր ռեթվիթ են հավաքել:

Ավելի ուշ կոտրված աքաունթներում հայտնվեց երկրորդ «նորությունն» այն մասին, որ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավարն արտահերթ նիստ է գումարել, որի ավարտին իբր հայտարավելու է բացասական տոկոսադրույքի ներմուծման մասին:

Կեղծ հրապարակումները րոպեների ընթացքում հարյուրավոր ռեթվիթներ հավաքեցին, սակայն, կատարվածից գրեթե անմիջապես հետո արձագանքեց թերթի խմբագիրներից մեկը՝ գրելով իր միկրոբլոգում. «Մեր կանալը Twitter-ում կոտրել են»: Այժմ բոլոր կեղծ հաղորդագրությունները հեռացվել են, սակայն հարձակման պատասխանատվությունը կազմակերպություններից ոչ մեկը դեռ չի ստանձնել: Թերթի ղեկավարությունը նույնպես դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանում միջադեպը:

Շուտով հայտնի դարձավ, որ կոտրվել է United Press International գործակալության աքաունթը: Չարագործները նույն հաղորդագրություններն էին զետեղել, ինչպես նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի «հայտարարությունը» Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի մասին:

Հարձակումների մասին հաղորդագրությունները հաջորդեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպմանը, որտեղ նրանք պայմանավորվեցին կիբերանվտանգության ոլորտում գործակցության մասին՝ պաշտպանելու համար երկու երկրների «կարևորագույն ենթակառուցվածքները, ընկերությունների ու քաղաքացիների մասնավոր տեղեկատվությունը»:

Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ տան աշխատակազմը նոր օրինագիծ է նախապատրաստել կիբերանվտանգության գծով, որը ներկայացվելու է Կոնգրեսին: Ավելի ուշ նույն օրը նախաձեռնությունը բարձրաձայնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթի ժամանակ:

Կիբերանվտանգության վերաբերյալ օրինագծով նախատեսվում է մասնավոր հատվածի ու կառավարության միջև տվյալների որակյալ փոխանակում: Ենթադրվում է նաև հաքերների որոշ գործողությունների քրեականացում, օրինակ, գողացած ֆինանսական տեղեկատվությունը, վնասակար ծրագրեր ու վարակված համակարգիչների հաշվողական հզորությունները վաճառելու դեպքում:

Հունվարի 16-ին հայտարարվեց նաև ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի միջև կիբերանվտանգության վերաբերյալ համատեղ զորավարժությունների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---