էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է17 հունվարի 2015 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների լավագույն հնգյակում: Հետազոտությունն իրականացրել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի Ռութգերսի համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտը, որը, 2003 թվականից սկսած, վեցերորդ տարին անընդմեջ համապատասխան ուսումնասիրություններ է անում` աշխարհի խոշոր քաղաքների էլեկտրոնային կառավարման հնարավորությունները գնահատելու համար: Քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են աշխարհի 100 երկրի խոշոր քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման համակարգերը՝ ըստ օգտվելու մատչելիության, համակարգերի բովանդակության, առաջարկվող ծառայությունների, տվյալների պահպանման գաղտնիության, ինչպես նաև քաղաքացիական և սոցիալական ակտիվության չափորոշիչների: Հետազոտության արդյունքում առաջատարը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը և Սինգապուրը: Հինգերորդ տեղում Երևանն է: Լավագույն տասնյակում ընդգրկված քաղաքների շարքում Երևանին համապատասխանաբար հաջորդում են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայը և Պրահան: Համանման նախորդ հետազոտության ժամանակ Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային կառավարման հնարավորություններով զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |