Էջմիածնի կենտրոնական հիվանդանոցի ծննդատունը համալրվել է նոր սարքավորումներով19 հունվարի 2015 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն հունվարի 19-ին այցելել են Էջմիածնի կենտրոնական հիվանդանոցի ծննդատուն, որին տրամադրվել են վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ՝վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, ինչպես նաև երակային ներարկման պոմպ: Տրամադրված բուժսարքավորումների և սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երևանի կամ մարզային բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը: «Ամենավհատեցնող զգացմունքները հուսահատությունն ու անզորությունն են, հատկապես, երբ դա երեխայի կյանքին և առողջությանն է վերաբերում: Դժվար պահերին, երբ երեխայի կյանքը վտանգված է, կարևոր է իմանալ, որ կա վայր, որտեղ փորձառու բժշկական անձնակազմը հոգ կտանի առողջական խնդիրներ ունեցող երեխայի մասին՝ նորածնի կյանքը փրկելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած բաժանմունքում: Մենք ցանկանում ենք, որ ծնողները զգան` իրենք միայնակ չեն դժվարությունների առջև»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի այս ծրագիրն առանձնահատուկ կարևորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով՝ առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումն ու աջակցությունը: Այս տարի լրանում է BirthLink ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված գործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008-ին և մինչև այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» (Every newborn) գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածնի և մոր կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում: Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնվելու և վարակների հետևանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |