Դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ նվազել է՝ հասնելով 65 ռուբլու

Դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ նվազել է՝ հասնելով 65 ռուբլու

PanARMENIAN.Net - Դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ Մոսկվայի բորսայում Մոսկվայի ժամանակով 10:10-ին նվազել է 14 կոպեկով նախորդ օրվա փակման մակարդակի համեմատ՝ հասնելով 64,88 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը ռուբլու հանդեպ նվազել է 25 կոպեկով՝ հասնելով 75,15 ռուբլու, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մոսկովյան բորսայի ինդեքսը սակարկությունների մեկնարկին հունվարի 20-ին աճել է 0, 4 տոկոսով՝ հասնելով 1582,05 կետի:

1999 թվականից ի վեր գրանցված ռուբլու անկումն ազդեց նաև դրամի վրա: Հայկական արժույթը կտրուկ անկում գրանցեց՝ հաղթահարելով 9-ամյա վաղեմության ռեկորդները: Անկումն աժիոտաժ առաջացրեց արժութային շուկայում, դոլարը վաճառվում էր մոտ 570 դրամով: ԿԲ և կառավարության հայտարարություններից հետո շաբաթվա վերջում փոխարժեքը սկսեց նվազել և հետագայում բավականին կայունացավ. Ըստ rate.am-ի, դեկտեմբերի 22-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը ՀՀ բանկերում 448 դրամ էր, եվրոյինը՝ 547, ռուբլունը՝ 8.66 դրամ:

ՌԴ տնտեսությունում խնդիրների ու ռուսական ռուբլու անկման պատճառով 2014-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից 1,240 մլրդ դոլարի դրամական փոխանցում է եղել 2013-ի 1,298 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 4,5 տոկոս: Ընդհանուր առմամբ 10 ամսում երկիր է փոխանցվել 1,484 մլրդ դոլար՝ 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 1,9 տոկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---