Դիվերսիոն փորձ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմը զոհ և վիրավոր ունի

Դիվերսիոն փորձ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմը զոհ և վիրավոր ունի

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:

Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982-ին ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Վրավորում է ստացել 1973-ին ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողության 8 փորձ, որոնք ժամանակին կասեցվել են: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:Ադրբեջանական կողմի կրակոցից ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995-ին ծնված Սուրեն Փիլոսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---