Սակարկությունները Մոսկվայի բորսայում բացվել են դոլարի և եվրոյի աճով

Սակարկությունները Մոսկվայի բորսայում բացվել են դոլարի և եվրոյի աճով

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին սակարկությունները Մոսկվայի բորսայում բացվել են դոլարի և եվրոյի աճով: Դոլարի փոխարժեքը հասավ 65,4525 ռուբլու, ինչը մոտավորապես 25 կոպեկով ավելի է հունվարի 20-ի սակարկությունների փակման մակարդակից, հայտնում է RBC.ru-ն:

Միաժամանակ եվրոյի փոխարժեքն աճել է մինչև 75,74 ռուբլի, ինչը մոտ 45 կոպեկով ավելի է երեկվա սակարկությունների մակարդակից:

Մոսկվայի ժամանակով 10:25-ին դոլարի փոխարժեքը Մոսկովյան բորսայում 65,42 էր, ինչն ավելի է երեկվա փակման մակարդակից, եվրոյի փոխարժեքը՝ 75,719 ռուբլի, ինչը 40,4 կոպեկով ավելի է հունվարի 20-ի սակարկությունների փակման մակարդակից:

«Շուկայի ընթացիկ վիճակը ոչ մի դեպքում չի կարելի տարանջատել այն իրադարձություններից, որոնք որոշ ներդրողներ ակնկալում են առաջիկա օրերին: Առաջին հերթին խոսքը կենտրոնական բանկերի նիստերի մասին է: Բոլոր դեպքերում կան ակնկալիքներ, որոնք արտահայտվում են այս կամ այն ֆինանսական դիրքում: Մասնավորապես, ՌԴ ԿԲ առաջիկա նիստին ընդառաջ արդեն աճում են տոկոսադրույքի նվազեցման մասին շահարկումները: Անշուշտ, չեն սպասում, որ վերջին բարձրացումը լիովին չեղյալ կլինի, բայց ակնկալում են նվազում 2-3 կետով: Այս առումով արժույթի շուկայում լայնածավալ շահարկումներ կան: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե սպասելիքները չարդարանան»,-ասել է ՎՏԲ-ի ներդրումային դեպարտամենտի գլխավոր վերլուծաբան Ստանիսլավ Կլեշչովը:

ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը, որը հաստատել է ՌԴ ԿԲ-ն, հունվարի 21-ից, կազմում է 64,9862 ռուբլի մեկ դոլարի դիմաց, եվրոյի դեպքում՝ 75,2735 ռուբլի մեկ եվրոյի դիմաց:

Ավելի վաղ The Guardian-ը գրել էր, որ ռուբլու անկման դեպքում կարող է տուժել 9 երկրի տնտեսական վիճակը, քանի որ «բոլոր այդ պետությունները կախված են դրամական փոխանցումներից»:

Ըստ Համաշխարհային բանկի, 2015-ին 9 երկիր ընդհանուր առմամբ կարող է կորցնել 10 մլն դոլար: Դրամական փոխանցումներից 21 տոկոսով կախված է Հայաստանի տնտեսությունը, 12 տոկոսով՝ Վրաստանինը, 31,5 տոկսոով՝ Ղրղզստանինը, 25 տոկոսով՝ Մոլդովայինը, 42 տոկոսով՝ Տաջիկստանինը, 5,5 տոկոսով՝ Ուկրաինայինը, 4,5 տոկոսով՝ Լիտվայինը, 2,5 տոկոսով՝ Ադրբեջանինը, 12 տոկսով՝ Ուզբեկստանինը: Դրամական փոխանցումների մեծ մասն այդ երկրներ իրականացվում է Ռուսաստանից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---