ՊՆ. Ադրբեջանն աղավաղում է ՀՀ–ին, ԼՂՀ–ին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող փաստերը

ՊՆ. Ադրբեջանն աղավաղում է ՀՀ–ին, ԼՂՀ–ին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող փաստերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Ադրբեջանը ամբողջովին աղավաղում է ՀՀ–ին, ԼՂՀ–ին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող փաստերը:

«Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:

Ընդ որում, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող փաստերն ամբողջովին աղավաղելու, ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ, այդ պետության պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերվող տեղեկատվության հրապարակումը: Այդ գործելաոճը լիովին տեղավորվում է համապետական մակարդակով վարվող տեղեկատվական քաղաքականության շրջանակներում, երբ «խոսքի ազատություն», «ազատ մամուլ», «մարդու իրավունքներ», «բազմակարծություն» և տեղեկատվական ազատ հասարակությանը բնորոշող բոլոր մյուս հատկանիշները արմատախիլ են արված, երբ ազատ կամարտահայտությունը դիտվում է որպես պետական դավաճանություն, երբ տասնամյակներ շարունակ սերունդները դաստիարակվում են հայի թշնամու կերպարի, մտացածին սեփական պատմության և հանցագործությունների հիման վրա ստեղծված հերոսների մոտիվներով»,- ասվում է հայտարարության տեքստում:

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը` հասարակությանը հաշվետու լինելով զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար «քանզի գիտակցում է դրանք հաղթահարելու, Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության պաշտպանությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը»:

«Տեղեկատվական դաշտում որդեգրած մոտեցումների այս տարբերությունը լավագույնս ի ցույց է դնում հակամարտ կողմի հետ գոյություն ունեցող և օրըստօրե խորացող բարոյական ու արժեքային տարբերությունը»,- ասվում է ՊՆ հայտարարության տեքստում:

Հունվարի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էդիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982-ին ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Վրավորում է ստացել 1973-ին ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

Կարդացեք նաև` Դիվերսիոն փորձ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմը զոհ և վիրավոր ունի

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---