ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9,50%

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9,50%

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին արտահերթ նիստում Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1%-ով՝ սահմանելով 9,50%:

2014-ի դեկտեմբերին արձանագրվել է 3,0 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,6 տոկոս, տեղեկացնում է ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին նախորդ որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը Հայաստանի համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռևս անորոշ է: Գործընկեր երկրներում նույնպես գրանցվել են գնանկումային ճնշումներ, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ռուբլու՝ տարեվերջին գրանցված աննախադեպ արժեզրկումն արտահայտվել է գների մակարդակի՝ աճի ուղղությամբ ճշգրտմամբ, ասված է հաղորդագրությունում:

«Մյուս կողմից չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014 թվականի վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝ տնտեսվարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ:

Դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով խորհուրդն իջեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17 տոկոս: Արտարժութային շուկայում ճնշումների արդեն իսկ թուլացման պարագայում դա, ըստ ԿԲ-ի, կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը և գնաճի նպատակի իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Դրամավարկային քաղաքականության ուղղությունների մասին հաջորդ որոշումը սպասվում է փետրվարի 10-ին՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Որոշմանը կհաջորդի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի հրապարակումը, որտեղ Կենտրոնական բանկն ավելի մանրամասնորեն կանդրադառնա վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին և ապագայի կանխատեսումներին:

Կենտրոնական բանկը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էրդեկտեմբերի 23-ին` 1.75 տոկոսային կետով՝ սահմանելով 8.50 տոկոս: 2014 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1,3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0մ9 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2մ6 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---