Ամերիաբանկն 80-րդ գործարքն է կնքել ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրով23 հունվարի 2015 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Առևտրի աջակցման ծրագրով (TFP) կնքել էի ր հոբելյանական՝ 80-րդ գործարքը: Գործակցության առաջին օրվանից` 2010-ի սեպտեմբերի 30-ից, ընդհանուր գումարով կնքվել է առևտրի ֆինանսավորման ավելի քան $70 մլն-ի գործարք: Ամերիաբանկը բարձր է գնահատում միջազգային նման խոշոր կառույցի հետ տարիների փորձությամբ հաստատված գործընկերությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում՝ ՓՄՁ-ների համար: 2013-ին ՎԶԵԲ-ից ստանալով հաստատող բանկի կարգավիճակ, Ամերիաբանկը ձեռք է բերել նոր հնարավորություններ` տեղական արտահանողների համար առավել հասանելի է դարձել առևտրի ֆինանսավորման այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսիք են արտահանման ակրեդիտիվների և բանկային երաշխիքների հաստատումը և սպասարկումը: 2014-ի մայիսին բանկին շնորհվել է «Լավագույն գործարք» մրցանակը: Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ-ի հետ գործակցող բոլոր բանկերից այս մրցանակին միայն մեկն է արժանանում: Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի երկարամյա գործակցության արդյունքում կնքվել են ազգային տնտեսության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող նախագծեր, մասնավորապես՝ ուղղված հեռահաղորդակցության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն ՀՀ-ում առաջին ներդրումային բանկն է, և 2007-ից ի վեր տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ընկերությունն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |