ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցանկանում են, որ բանակցությունները վերսկսվեն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցանկանում են, որ բանակցությունները վերսկսվեն

PanARMENIAN.Net - Շփմած գծում կատարվածը ԵԱՀԿ գործող նախագահին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահներին մտահոգվելու տեղիք է տալիս: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նա ասել է` իրազեկ է, որ հրադադարի խախտման ժամանակ օգտագործվել է նաև ծանր զենք, ինչպես նաև խախտվել են սահմանագիծն ու շփման գիծը. «Տեղեկատվություն կա նաև մարդկային զոհերի մասին: Հունվարի 14-ին գրասենյակս հերթական մշտադիտարկումն է անցկացրել շփմած գծում: Անձամբ չեմ մասնակցել, քանի որ Վիեննայում հանդիպում էի ԵԱՀԿ գործող նախագահի հետ: Վերադառնալուն պես այցելեցի Լեռնային Ղարաբաղ և Երևան, մոնիտորինգ անցկացնելու համար: Կայցելեմ նաև Բաքու: Կշարունակեմ իրազեկել ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահնեին իրադարձությունների զարգացման մասին»:

Վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիաների բազմաթիվ փորձերով մեծացրել է լարվածությունը շփման գծում ու սահմանին: Հունվարի լույս 23-ի գիշերը խախտումների ընդհանուր թիվն անցել է 300-ը: Առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները դիվերսիայի փորձ են ձեռնարկել Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է մոտ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը երկու զոհ է տվել, վիրավորներ ևս կան: Զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը:

Իր հերթին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն հայտարարել է՝ ցանկանում են, որ բանակցությունները վերսկսվեն՝ նշելով.«Կաշխատենք ամրապնդել կողմերի միջև վստահությունը»:

Ըստ նրա, բոլոր հակամարտություններում, ինչպես մարդկանց միջև, այնպես էլ պետական, որպես հիմք է վերցվում մեկ գործոն. «Հաշտեցում հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերը ցանկանան: Ներառելով Ադրբեջանին ու Հայաստանին հետաքրքրող այլ թեմաներ՝ հնարավոր կլինի նրանց միջև երկխոսության հասնել: Մենք աշխատում ենք ամրապնդել երկխոսությունն ու փոխըմբռնումը, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն տիրի»:

Ֆրանսիացի դիվանագետն ասել է, որ այժմ համանախագահները երկխոսության վերսկսման նպատակով մտադիր են սկզբում հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ հետո Հայաստանի արտգործնախարարի հետ: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակում են ակտիվություն դրսևորել բանակցային գործընթացում: Կարծում եմ, անհրաժեշտ է երկխոսություն վարել բոլոր ոլորտներում Մեծ խաղաղ պայմանագիր կնքելու համար: Այժմ ակնկալվում է, որ անհետ կորածների գծով տեղեկատվության փոխանակում կիրականացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով»,-ասել է նա:

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյին: Քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Մինսկի խմբի գործունեության ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Հանդիպմանը նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին:

Հակառակորդը տարեսկզբից շարունակում է լարված պահել իրադրությունն առաջնագծում։Հունվարի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, բայց հետ մղվել: Կորուստներ ու վիրավորներ հայկական կողմը չուներ: Հակառակորդը գիշերն արձակել է մոտ 200 կրակոց: Ադրբեջանական կողմը դադարեցրել է գնդակոծությունը միայն ՀՀ ԶՈւ հակահարվածը ստանալով: Հունվարի 21-ին Բերդի տարածաշրջանում զոհվել է պայմանագրային զինծառայող՝ 34-ամյա Արման Ուդումյանը: Մինչև այդՈսկեվանի սահմանագոտումհունվարի 17-ին զոհվել էր պայմանագրային Արման Հարությունյանը: :

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---