Դիվերսիայի նոր փորձ Տավուշում. Ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Դիվերսիայի նոր փորձ Տավուշում. Ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի հանդեպ նորից դիվերսիոն ներթափանցմանփոձեր է ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են խումբն ու մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը:

Ավելի վաղ Հովհաննիսյանը գրել էր, որ հունվարի լույս 24-ի գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ էր, չնայած հրադադարը կրկին խախտվել է, բայց կրակոցները հիմնականում անկանոն բնույթի են եղել: Նախորդ օրերի համեմատ հրադադարի խախտումների պարբերականությունը նվազել էր:

Վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիաների բազմաթիվ փորձերով մեծացրել է լարվածությունը շփման գծում ու սահմանին: Հունվարի լույս 23-ի գիշերը խախտումների ընդհանուր թիվն անցել է 300-ը: Առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները դիվերսիայի փորձ են ձեռնարկել Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է մոտ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը երկու զոհ է տվել, վիրավորներ ևս կան: Զոհվել են լեյտենանտ Կարեն Գալստյանը և շարքային Արտակ Սարգսյանը:

Հունվարի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է 86 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ՀՀ ԶՈւ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային կրակահերթերի դեպքում, վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց:

Կարդացեք նաև՝ Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ էր. Լարվածությանն արձագանքել է ամերիկացի համանախագահը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---