Թուրք նախարար. ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսի

Թուրք նախարար. ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսի

PanARMENIAN.Net - Եվրամիության հարցերով Թուրքիայի պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, թե ԵՄ-ն պետք է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսի:

Նախարարը հայտարարել է, թե Թուրքիան կատարել է ԵՄ-ի ներկայացրած գրեթե բոլոր պահանջները՝ կառույցին անդամակցելու համար, գրում է Tert.am-ը՝ Hurriyet-ին հղումով:

Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ պետք է բանակցություններ սկսի նաև էներգետիկ հարցերով: Իրավիճակը Թուրքիայում շատ ավելի կայուն է, քան որոշ այլ երկրներում, մեջբերել է նախարարի կարծիքը թուրքական Akşam թերթը: Ըստ նրա, կարևոր գործոն է նաև թուրքական բանակի բարձր պատրաստականությունը:

Ավելի վաղ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսել էին նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Նրանք երկուսն էլ պնդել էին, թե իրենց երկիրը չի խնդրելու, որ ԵՄ-ն ընդունի իրենց: Էրդողանը հայտարարել էր. «Եթե ԵՄ-ում կարծում են, որ Թուրքիան աղաչելու է այդ կառույցին անդամակցելու համար, ապա նրանք սխալվում են»:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ 1999 թ. ստացավ թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները միությանը միանալու մասսն սկսվեցին 2005-ին:

Սակայն անդամակցության անհրաժեշտ 35 պայմաններից Թուրքիան միինչ օրս բավարարել է 13-ը: ԵՄ հիմնական պահանջները վերաբերում են Կիպրոսի հետ տարածքային վեճին և երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումներին:

2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վեաբերյալ, որտեղ առաջարկվում էր վերսկսել բանակցություններն ու հորդորել Թուրքիային արագացնել ժողովրդավարական բարեփոխումների իրագործումը, ապահովելու համար նրա քաղաքացիների հիմնական իրավունքները:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԵՄ-ն մտադիր է համոզել Թուրքիային միանալա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Թուրքիայի հետ նոր գազային նախագծի Ռուսաստանի հայտարարությունից հետո Անկարա այցելեց ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և հումանիտար օգնության գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Այցի ժամանակ Հանը հայտարարեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին, երբ Եվրամիությունը կնախագահի Լատվիան:

Մոգերինին հայտարարեց նաև, որ Թուրքիային մոտ 70 մլն դոլար կհատկացվի փախստականների կարիքների համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---