Ամերիաբանկը ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում27 հունվարի 2015 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ.առևտրի ֆինանսավորման լավագույն բանկՀայաստանում: 2011թ-ից ի վեր նման հեղինակավոր մրցանակի Ամերիաբանկն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Մրցանակը շնորհվել է համաշխարհային մասշտաբով 7 տարածաշրջանի 84 երկրի լավագույն բանկերին, որոնց ընտրության համար հաշվի են առնվել կատարված գործարքների ծավալը, միջազգային ասպարեզում գործարքների ակտիվության մակարդակը, հաճախորդների սպասարկման որակը: Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում Բանկն ունի ավելի քան 122 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ: 2014թ-ին վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 88մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 52%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |