ԱՄՆ սենատորներն առաջարկել են քրիստոնյաների ինքնավարություն ստեղծել Իրաքում

ԱՄՆ սենատորներն առաջարկել են քրիստոնյաների ինքնավարություն ստեղծել Իրաքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ սենատորներն առաջարկել են քրիստոնեական ինքնավարություն ստեղծել Իրաքի Նինվեի հովտում, հայտնում է Լենտա. ռու-ն իրաքյան Shafaq News գործակալության վրա հղումով:

17 սենատորներ նամակ են հղել պետքարտուղար Ջոն Քերիին, որտեղ պահանջել են ամերիկյան իշխանություններից նպաստել ասորիների և այդ տարածաշրջանի մյուս քրիստոնյաների դեմ հալածանքների կասեցմանը:

2014-ին «Իսլամական պետության» գրոհայինները վտարեցին քրիստոնյաներին Նինվեի դաշտավայրից: Բռնի տեղահանվեց մոտ 200 հազար մարդ, որոնք ապաստան գտան Իրաքյան Քրդստանում:

Իրաքում քիչ չեն նաև հայերը: Մինչև 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000 մարդ: 2005թ. ընդունված Իրաքի սահմանադրության մեջ նշված է, որ հայերենը կարող է օգտագործվել որպես մայրենի լեզու։ Հայերն Իրաքում հայտնվել են դեռ 7–12-րդ դարերից՝ Աբբասյան խալիֆայության ժամանակ, և Բասրայում ու Բաղդադում հիմնել իրենց համայնքները։ 1922 թ.-ից հայերն այստեղ արդեն ունեին հոգևոր թեմ։ Հետագայում գաղութն ստվարացավ հատկապես Իրանի շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով տեղահանված հայերի հաշվին։ Իրաքի հայ գաղութը նկատելիորեն աճեց հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ այստեղ ապաստան գտան մոտ 100.000 գաղթականներ։

Հայերը հիմնականում բնակվում են Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Կիրկուկում: Մոսուլում գործող մեքենանորոգման 5 խոշոր գործարաններից 4-ը պատկանել են հայերին։

2009 թվականի տվյալներով` Իրաքում բնակվում էր շուրջ 16 հազար հայ: Ներկայիս իրաքահայ համայնքը ենթարկվում է ներքին լուրջ փոխոխությունների. ձևավորվում են հայկական նոր բնակավայրեր (կամ գաղութներ)` հիմնականում երկրի հյուսիսային քրդաբնակ շրջաններում: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը 2010թ. ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդների խորհրդի գերագույն քարտուղար:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---