Բորդյուժան ՀԱՊԿ արձագանքի մասին լարվածության աճին. «Կարծում եմ, այն բավարար էր»

Բորդյուժան ՀԱՊԿ արձագանքի մասին լարվածության աճին. «Կարծում եմ, այն բավարար էր»

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ է, ասել է լրագրողներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«2014-ին ՀԱՊԿ-ը իր հայտարարություններում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, այդ թվում նաև Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով»,-ասել է նա:

Բացի այդ, ըստ Բորդյուժայի, նա եղել է նաև սահմանում, այդ թվում ՀՀ ԶՈւ որոշ ստորաբաժանումներում, որից հետո խնդիրները քննարկվել են Հայաստանի նախագահի հետ:

Բորդյուժան հիշեցրել է, որ այդ խնդիրը քննարկվել է նաև անցած ամռանը ՌԴ նախագահ Պուտինի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սոչիում: «Հիշեցնեմ, որ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը նախագահում էր նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում»,-ասել է Բորդյուժան:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ն այս հարցում չի կարող ռազմական միջոցներով արձագանքել, քանի որ դա հակասում է Հավաքական անվտանգության խորհրդի դրույթին, որի համաձայն ղարաբաղյան հակամարտությունը լուծվում է բացառապես խաղաղ ճանապարհով:

«Ուստի կարծում եմ, որ և ՀԱՊԿ-ի, և պետությունների ղեկավարների արձագանքը բավարար է եղել, հստակ արտահայտվել է ԱԳ նախարարների կողմից, ընդ որում բազմիցս»,-ասել է նա, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանի ԶՈւ վերջին դիվերսիոն գործողություններն ուղղված էին բուն Հայաստանի դեմ, որի հետևանքով հայ զինծառայողներ զոհվեցին, Բորդյուժան ասաց. «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում իրադարձությունների հետագա զարգացումը, ինչպես ենք ճիշտ համարում հարցի լուծումը՝ քաղաքական հարթակում, ուստի, կարծում եմ, որ արվել են լուրջ ու ծանրակշիռ հայտարարություններ, որոնք արտացոլում են ոչ միայն ՌԴ դիրքորոշումը»:

Իրավիճակը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին մնում է լարված: Ադրբեջանական ստորաբաժանումներն ամեն օր գնդակոծում են հայկական տարածքներն ու պարբերաբար դիվերսիոն փորձեր ձեռնարկում:

Հունվարի 26-ին ելույթ ունենալով պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայտարարեց.

«Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշել է նաև. «Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---