Տորոնտոյի հայերի միջոցներով արդիականացվել է Շոշի դպրոցը

Տորոնտոյի հայերի միջոցներով արդիականացվել է Շոշի դպրոցը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդիականացրել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի` շուրջ մեկ տասնամյակ առաջ Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված եռահարկ դպրոցը:

Տորոնտոհայերի շարունակական հոգածության շնորհիվ այս անգամ էլ մասնակի վերանորոգում է իրականացվել դպրոցում, մասնավորապես` հարդարվել են արտաքին պատերը, միջանցքները, դահլիճը, գրադարանն ու բուժկետը պատվել են խտացված գրանիտե սալահատակով, նորոգվել են պատշգամբները: Անձրեւաջրերից արդյունավետ պաշտպանելու նպատակով պատուհանների ու պատշգամբների վրա տեղադրվել են ծածկեր: Դպրոցի տարածքը ցանկապատվել է:

Կրթօջախում այսօր ուսանում է շուրջ 150 աշակերտ` այդ թվում հարեւան համայնքներից: Տորոնտոհայ բարերարի աջակցությամբ 2012-ին դպրոցը ձեռք բերեց միկրոավտոբուս, որը սպասարկում է հարակից գյուղերի աշակերտներին: Երկու տարի առաջ Տորոնտոյի հայ համայնքի ջանքերով դպրոցի համակարգչային սրահն ապահովվեց նաեւ ինտերնետ կապով: Տարբեր տարիների դպրոցականներին նվիրաբերվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների կողմից կարված գեղեցիկ դպրոցական համազգեստներ:

«Հիմնադրամն իր հոգածության ներքո է պահում այս համայնքը: Շուտով այստեղ շահագործման կհանձնվի նաեւ Հիմնադրամի կողմից ներկայումս տարբեր գյուղերում կառուցվող ինը համայնքային կենտրոններից մեկը, որտեղ կենտրոնացված կլինեն գյուղի բուժկետը, գրադարանը, խաղասրահը, հանդիսությունների սրահն ու գյուղապետարանը»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---